Պայքար թմրաբիզնեսի դեմ
Իրավունք
Ոստիկանությունը ներկայացնում է թմրաբիզնեսի դեմ պայքարի, 2012–ի հունիս-հուլիս-օգոստոս ամիսներին արձանագրված դեպքերը.
13.06.2012
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, Եղեգնաձորի և Ջերմուկի բաժինների ծառայողների հետ համատեղ իրացնելիս, հունիսի 13-ին, ժամը 17.30-ին, Երևան-Մեղրի և Գետափ-Մարտունի ճանապարհների խաչմերուկից, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 1965 թ. ծնված, նախկինում դատված Արթուր Ստեփանյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ստեփանյանը 2011-2012 թթ. Աղավնաձոր գյուղի խաչմերուկին հարակից տարածքում ապօրինաբար ցանել և մշակել է կանեփի թփեր:
Նշված տարածքից հայտնաբերվել և առգրավվել է 330 գ ընդհանուր կշռով կանեփի 6 թուփ:
Ոստիկանության ծառայողների պահանջով Ա. Ստեփանյանը Արփի գյուղում գտնվող նշված ձեռնարկության չգործող առևտրի սրահից ներկայացրել է թղթե փաթեթով 2 գ մարիխուանա թմրամիջոցի նմավող չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված:
Ստեփանյանը հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է 2011թ.' իր մշակած կանեփի թփերից:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ստեփանյանը հունիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 1979 թ. ծնված Էդգար Ղազարյանին հյուրասիրել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Ղազարյանը ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է Եղեգնաձորի Գլաձորյան փողոցի թիվ 9 հասցեում իր ցանած և մշակած 20 գ կշռով կանեփի 1 թուփ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ստեփանյանը 2011-2012 թթ. 1970 թ. ծնված, նախկինում դատված Գագիկ Ստեփանյանին պարբերաբար հյուրասիրել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Վերջինս ոստիկանության ծառայողների պահանջով ներկայացրել է Երևան քաղաքի Մասիսի փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող, իր կողմից վարձակալած արհեստանոցի տանիքում մետաղյա դույլի մեջ ապօրինի ցանած և մշակած 7 գ ընդհանուր կշռով կանեփի 2 թուփ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգքրի 266 և 268 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով:
21.06.2012
Հունիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Բագրատունյաց 3 հասցեի մոտից բերման են ենթարկել ավտոմեքենայի վարորդ' 1956 թ. ծնված Սեդրակ Հախվերդյանին և նրա ուղևորներ' 1972 թ. ծնված, նախկինում դատված Հայկ Պետրոսյանին ու 1973 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատված Աշոտ Մուրադյանին:
Հ. Պետրոսյանի անձնական խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է երկու թղթի փաթեթ' հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնավուն փոշենման զանգվածներով, 1 գ ընդհանուր քաշով:
Ըստ Հ. Պետրոսյանի հայտարարության' հայտնաբերվածը հերոին է, որը 50.000 դրամով ձեռք է բերել ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ «Պուճուր» մականվամբ Արմենի հետ հեռախոսակապ հաստատելու միջոցով, իրեն անծանոթ, մոտ 30-35 տարեկան տղամարդուց' ս/թ հունիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինայի փողոցների խաչմերուկում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Պուճուր» մականվամբ Արմենը 1962 թ. ծնված Արմեն Ալեքսանյանն է (ներկայումս ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ), իսկ թմրամիջոց իրացնող անձը' 1982 թ. ծնված, նախկինում դատված Նորայր Կարապետյանը, որը ս/թ հունիսի 21-ին, ժամը 21.30-ին, Երևան քաղաքի Գագարինի փողոցի թիվ 27 տան մոտից 1978 թ. ծնված, նախկինում դատված Նորայր Մելքոնյանի հետ բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Հունիսի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունիսի 22-ի որոշմամբ հիման վրա խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Աշոտ Մկրտչյանին պատկանող Ներքին Չարբախի 7-րդ փողոցի թիվ 8 տանը:
Խուզարկությամբ' ննջասենյակից, կանացի պայուսակի միջից հայտնաբերվել և առգրավվել է կարմիր պոլիէթիլենային տոպրակի մեջ թղթով փաթեթավորված բաց շագանակագույն հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 0,55 գ կշռով փոշե զանգված:
Ըստ Ա. Մկրտչյանի կնոջ բանավոր հայտարարության' հայտնաբերվածն իրեն տվել է ամուսինը' պահելու և հետագայում վերադարձնելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Մկրտչյանին հայտնաբերելու ուղղությամբ:
09.07.2012
Հուլիսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևան քաղաքի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում դատված Կարո Նազարյանին:
Կ. Նազարյանի անձնական խուզարկությամբ' տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված սպիտակ օվալաձև սուբոտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբ, որի վրա առկա էր «B-8» գրառումը:
Ըստ Կ. Նազարյանի հայտարարության' հայտնաբերվածը հուլիսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտակայքից 50.000 դրամով ձեռք է բերել իրեն անծանոթ մոտ 30-35 տարեկան տղամարդուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կ. Նազարյանին թմրամիջոցը «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ «Ամերիկացի Աշոտ» մականունով 1968 թ. ծնված Աշոտ Չիլինգարյանի հետ հեռախոսակապ հաստատելու միջոցով իրացրել է 1981 թ. ծնված Կարեն Ստեփանյանը, որը նույն օրը, ժամը 23.30-ին, իր շենքի բակից բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Անձնական խուզարկությամբ' Կ. Ստեփանյանի տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված սուբոտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող 2 դեղահաբ:
Ոստիկանության ծառայողների պահանջով Կ. Ստեփանյանն իր շենքի բակում գտնվող, իրեն պատկանող շան բնի տանիքից ներկայացրել է ծխախոտի տուփի մեջ գտնվող 12 ամբողջական և 2 կիսված սուբոտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբեր ու 2 թերթի փաթեթներով փաթեթավորված դեղնականաչավուն, մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 6,6 գ ընդհանուր քաշով զանգվածներ:
Օգոստոսի 14-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները քրեական գործի շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 1979 թ. ծնված, նախկինում դատված Ժիրայր Քյաբաբչյանը ս/թ հունիս-հուլիս ամիսներին, օժանդակելով Աշոտ Չիլինգարյանի կողմից իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելուն, պահելուն և իրացնելուն' քննությամբ չպարզված անձից 5 անգամ ձեռք է բերել խոշոր չափերի' 0.048 գրամից մինչև 0.064 գրամ բուպրենորֆին տեսակի թմրամիջոց պարունակող 6-8 հատ սուբոտեքս տեսակի դեղահաբեր, որոնք Ա. Չիլինգարյանի պահանջով փոխանցել է դեռևս չպարզված անձանց:
Ժ. Քյաբաբչյանը ձերբակալված է:
Պարզվել է, որ 1979 թ. ծնված Կարեն Կարապետյանը ս/թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել և պահել մարիխուանա տեսակի թմրամիջոց, որն էլ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող Աշոտ Չիլինգարյանի միջնորդությամբ 2 անգամ ապօրինի իրացրել է Ժ. Քյաբաբչյանին, որից էլ նշված թմրամիջոցները ձեռք է բերել Կ. Ստեփանյանը:
Կ. Կարապետյանը ձերբակալված է:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
08.08.2012
«Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ս/թ օգոստոսի 8-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ալբերտ Գալստյանը' իր վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով:
Անձնական խուզարկությամբ' Ա. Գալստյանի վերնաշապիկի գրպանից հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ եղել է սպիտակ պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված, սուբոտեքս տեսակի թմրամիջոցին նմանվող դեղահաբ' 2 մասի բաժանված:
Ա. Գալստյանը հայտարարել է, որ հեռախոսը պահել է իր մոտ' օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ թիվ 30 խցի կալանավոր Աշոտ Բոզոյանին փոխանցելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:
21.08.2012
«Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 21-ին, ժամը 22.15-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Սահակ Սահակյանին' իր վարած «Սենս» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ' առջևի ձախ դռան բռնակի փոսիկից հայտնաբերվել և առգրավվել է ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբ, որի վրա առկա էր B-8 գրառումը:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումներով' նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Դավիթաշեն թաղամասի Տ. Պետրոսյան փողոցից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված, նախկինում դատված Արտաշես Բաղումյանը:
Ա. Բաղումյանի անձնական խուզարկությամբ' տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է նմանատիպ փաթեթով փաթեթավորված սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբ:
Պարզվել է, որ Ս. Սահակյանին 51.000 դրամով, իսկ Ա. Բաղումյանին' 52.000 դրամով նույն օրը նշված թմրամիջոցները ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ դատապարտյալ «Տուրո» մականունով, 1978 թ. ծնված Արթուր Պետրոսյանի հետ հեռախոսակապ հաստատելու միջոցով վաճառել է 1992 թ. ծնված, նախկինում դատված Ալբերտ Հակոբյանը, որը նույն օրը, ժամը 22.50-ին, Տ. Պետրոսյան փողոցից բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Ոստիկանության ծառայողների պահանջով Ա. Հակոբյանը ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ դատապարտյալ Ա. Պետրոսյանին պատկանող Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի 44 շենքի թիվ 3 բնակարանից ներկայացրել է 3 հատ սպիտակ գույնի, օվալաձև սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբ, 5 մլ տարողությամբ ներարկիչ' լցված 4 մլ չափով քացախաթթվի անհիդրիդի նմանվող սուր հոտով հեղուկով և սուբուտեքս տեսակի թմրամիջոցի վաճառքից գոյացած 98.000 դրամ գումար, իսկ Ա. Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է Ս. Սահակյանին և Ա. Բաղումյանին թմրամիջոց իրացնելուց ստացված 103.000 դրամ գումարը:
«Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 24-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Աճեմյան փողոցի «Իդեալ» խանութի հետնամասի տարածքի զննությամբ հայտնաբերել են «Ռեդդի» տեսակի յուղի տարայի մեջ դրված պոլիէթիլենային փաթեթով փաթեթավորված պլաստմասե սրվակով 5 հատ սպիտակ գույնի օվալաձև սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող դեղահաբ, որոնց վրա առկա էր B-8 գրառումը, որը ՀՀ ԱՆ«Սևան» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Պետրոսյանի պահանջով նշված վայրում թողել է դեռևս չպարզված անձը' Ա. Հակոբյանի կողմից իրացնելու նպատակով այն ձեռք բերելու համար:
Ա. Հակոբյանը կալանավորված է:
29.08.2012
«Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության ծառայողները մշակումն արգելված, թմրանյութեր պարունակող կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու կասկածանքով, համապատասխան ստուգում են կատարել 1978 թ. ծնված Հակոբ Շխրտումյանի տան բակին կից հողամասում, որտեղից հայտնաբերվել և արմատախիլ է արվել վերջինիս կողմից աճեցված ու մշակված 55 կանեփի կանաչ բույսեր' ընդհանուր մոտ 300 գ կշռով, և 15 հատ կանեփի չորացված բույս' ընդհանուր մոտ 22 գ կշռով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
28.08.2012
«Կանեփ-կակաչ-2012» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 28-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ծառայողները 1945 թ. ծնված Լևոն Ավետիսյանի բնակարանից հայտնաբերել և առգրավել են 740.3 գ ընդհանուր կշռով պոլիէթիլենի 4 փաթեթ' սև, փափուկ, կպչուն և սպեցիֆիկ հոտով հաշիշանման զանգվածի պարունակությամբ:
Նույն օրը, Ժամը 18.30-ին, Լ. Ավետիսյանը, ապօրինաբար թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով' նշված բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում