Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Ի՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքում Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ղազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. Վարդևանյան Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին ՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Պետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհում Ընդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն Սիմոնյան ՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել 

Մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից. Ս. Պետրոսյան

Բլոգոսֆերա

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին (մի քանիսը տես մեկնաբանություններում)։

Իրականում մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի կոնկրետ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր մի քանի օր առաջ տված հարցազրույցում ասում է թե՝ տեսեք ի՞նչ վատն են նախկինները, դեռ 2010-ին նախկիններն են ընդունել, որ Հայաստանի ինչ որ հատվածներ սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը։ Մի կողմ թողնենք, որ ըստ Արծվիկ Մինասյանի ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակահատվածում հենց հայտարարության հեղինակն իրենց խմբակցությունից միակն է եղել, որ 2014 թվականին այդ նույն օրենքում փոփոխությանը կողմ է քվեարկել, օրենքում ճիշտ է նկարագրված սահմանը և այլ կերպ չէր կարող լինել։
 
Կամ մեկ այլ դեպքում, փոխվարչապետի պաշտոնը զբաղեցրած մեկ այլ անձ, ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ սահմանների հիմքում դրվելու են 1928-1930 թվականների քարտեզները, իսկ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ խոսում է խորհրդային միության վերջին քարտեզների մասին։ Եվ վերջում պարզվում է, որ սահմանը գծում են, այնպես, ինչպես ադրբեջանցիներին են ուզում, քանի որ կապիտուլացիայի փաստաթղթի տակ ստորագրած իշխանության ստեղծած պետական կառավարման ներկա ճգնաժամի պայմաններում մենք չենք կարող անգամ ծպտուն հանել։
 
Այս պայմաններում, երկրի ապագայում բազմաթիվ ռումբեր տեղադրած ներկայիս իշխանությունը, գոնե պետք է հասկանա, որ ներկա “սահմանազատումը” 18-րդ դարի տրամաբանությամբ իրականացնելու դեպքը հղի է նոր խնդիրներով։ Մասնավորապես, պետք է հրաժարվել սահմաններին նկարագրական մասերից ու անցնել կոորդինատների միջոցով սահմանազատման։
 
Պարզ բացատրելու համար. սահմանը ոչ թե պետք սահմանազատվի “սարի գագաթից X կմ դեպի հյուսիս-արևելք ու հետո X կմ հարավ-արևմուտք մինչև եսիմինչ ձորակը”, ինչպես մինչև հիմա է կատարվել, այլ ի սկզբանե ֆիքսենք կոորդինատներով, որոնք հետագայում տարակարծության առարկա չեն կարող լինել։
Ի դեպ, նման փորձ մենք ունենք։ 2019 թվականին կադաստրային տարածագնահատման գոտիների ֆիքսման ժամանակ մենք նկարագրական մասին կցեցինք նաև կոորդինատներն ու քարտեզները։ Նկարագրությունն այն ժամանակ չկարողացանք առհասարակ բացառել, բայց առաջին քայլն արված է։ Ճիշտ է այդ աշխատանքները կատարած անձինք արդեն պետական համակարգում չեն աշխատում (տես նրանց հարցազրույցները մեկնաբանություններում), նախևառաջ կառավարության, ապա կադաստրի կոմիտեի դիլետանտ ու կոռումպացված կառավարման պատճառով, սակայն կարծում եմ ցանկության դեպքում հնարավոր է նման մեթոդաբանությամբ առաջնորդվել ու գտնել լուծումներ։
Մնում է լինի ցանկություն… Բայց դե ո՞ւմ, ի՞նչ եմ ասում։
 
Հ.Գ.-Նաև մի խորհուրդ այս պահին սահմանների հետ կապված գործընթացներում ներգրավված անձանց։ Ինչպես իմ գործընկերներից մեկը նշեց իր (ներքևում դրված) հարցազրույցում, Վրաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեջ ներգրավված մի շարք անձինք դատապարտվել են սխալ սահմանագծման համար։ Այնպես որ աշխատեք հեռու մնալ այս գործընթացից, եթե չեք ուզում ապագայում դատապարտվել հայրենիքի դավաճանության համար»:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համարԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» «Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել Չրի վտանգավոր հատկությունները. ինչու է պետք պահպանել չափավորությունը7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն առավոտյանԵվրոպացի առաջնորդները մտահոգություններ են հայտնել Իրանի շուրջ համաձայնության վերաբերյալԱպարանում բախվել են «Honda»-ն, «Opel Astra»-ն, «Chevrolet»-ը, «Mercedes»-ը և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումըG7-ում վստահ են՝ Ռուսաստանը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներինՀայ պատանի շախմատիստներն առաջին հաղթանակներն են գրանցել աշխարհի առաջնությունումՄիայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան
Ամենադիտված