Դատաստանը լինելու է. իրակությունից փախուստ չկա. Լիլիթ Գալստյան
Բլոգոսֆերա
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՍՖԱԼՏԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿՈՂՆԵՐԸ…
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալի նկատմամբ, ում հրամանի արդյունքում ՍԹՍ-ի հարվածից զոհվել են 18 զինծառայողներ ...
Մեր հազարավոր զոհերը, մեր ողբերգական, անդառնալի պարտությունն ունի մեկ հիմնական մեղավոր և մեկ հիմնական պատասխանատու. դա երկուս ու կես տարի ՀՀ ղեկավարումն իրականացնող նիկոլն է, իր քաղաքական թիմով, իր արժեհամակարգով, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը կազմաքանդելու անառարկելի հանձնառությամբ:
Կատարվածն այլ բան, քան պետական դավաճանություն չի կարող չգնահատվել, և այն շարունակվում է ամեն օր՝ ՀՀ սահմանների բզկտումով և պետական անտերությամբ…
Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը քր. գործ չի հարուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ նիկոլ փաշինյանի նկատմամբ, որը բանավոր ըմբռնումով թուրքին հողեր է հանձնում, թ՜ե տարակուսելի է, թե՝ պարզ. ըստ էության տեղի է ունենում քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանության և անձամբ նիկոլի շահերի սպասարկում, քաղաքական կամակատարություն…
Դատաստանը լինելու է. իրակությունից փախուստ չկա…
նիկոլիզմով բթացած ու բանականությունը կորցրած ոմանք դեռ մերժում են տեսնել, որ մեր հարավային դարպասներից շուտով թուրքն իրենց տներն է մտնելու…
Եվ այս ամենի ֆոնին զարհուրելի է լսել, դժվար է պատկերացնել, որ կան որոշ ստահակների, որոնք ինչ-որ ճանապարհների ասֆալտապատումն ու ստրուկի կարգավիճակից սեփական ազատագրումը նժարում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կորստի հետ:
Դուք ինչպե՞ս եք կարողանում այդքան համոզված, այդքան անվարան Հայրենիքը ձեր կերակրափողի մակարդակի իջեցնել:
Միևնույն է՝ ձեր հերոսը վաղ թե ուշ կանգնելու է դատաստանի առջև: Իսկ ստրուկ/ռաբ ըստ ձեր խուսույթի/ լինելը ձեր ընտրությունն էր կամ հոգեվիճակը. Էությամբ ազատը երբեք իրեն ստրուկ չի զգա..
Նաև լափաման բառն այդքան հաճույքով շահարկողներին ասեմ, որ ձեր պաշտելի նիկոլի օրոք ըստ հայտարարությունների ՀՀ բյուջե է վերադարձվել 118 մլն դոլլար, իսկ Հայաստանը տապալման հանգեցրած անհայրենիք ու ձախողված վարչախումբն իբրև պարգևավճար այդ գումարից ավելին է լափել՝ 120 մլն դոլարից ավելին:
Բա ու՞ր մնաց հպարտ հայը...
Նիկոլ Փաշինյանին այսօր սատարողները մեղսակից են դավաճանին և իրենց խղճի վրա են վերցնում 5000-ից ավելի անմեղ զոհերի, 10 000 վիրավոր ու անդամալույծների, անհայտ թվով գերիների ու կորածների, մեր Հայրենիքի ¼ կորստի, քառասուն հազար հայրենազուրկ ու տնազուրկ փախստականների, ամեն օր ՀՀ սահմաններից կտոր-կտոր խլվող մեր հողերի մեղքն ու պատասխանատվությունը:
Ասֆալտապատման արդյունքում <<Ռաբից հպարտ հայի>> վերածվածներին, եթե թիվ կարդալ և հասկանալ գիտեն, եթե ուղեղի մթագնումը վերջնական չէ, լափաման թեմայով մի բան էլ փոխանցեմ. մոտ մեկ տարվա կտրվածքով պետական պարտքը աճել է 521 մլրդ դրամով: Մսխել կամ լափել են 584 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ կառավարության հաշվի մնացորդը ԿԲ ում 280 մլրդ դրամ է: Փետրվարին այն 368 մլրդ էր:
Երևի շուտով քանդեք ձեր գյուղի բացակա ասֆալտն ու թոշակ, աշխատավարձ վճարեք կամ տասնյակ հազարավոր անտունների կացարան կառուցեք: Կամ էլ այդ ասֆալտից մեդալ ձուլեք ու կախեք ձեր տուրիստական կամոֆլյաժներից…
Իսկ նիկոլը կանգնելու է դատարանի առջև…ու մեղքի, մեղավորության ու հանցակցության քարը չի իջնելու ձեր խղճից»:


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի