Նոր տարին մեր երկրում կունենա իմաստ, երբ այս հանցավոր աբսուրդիստանը կկնքի իր մահկանացուն. Վլադիմիր Մարտիրոսյան
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես երբեք չեմ ունեցել քաղաքական միտք, բովանդակություն, իդեա, ծրագիր արտադրելու և այն գործարկելու այսչափ անունակություն, որքան վերջին թերևս 10-15 օրերում: Այդ անունակության իրական հիմքերը տիրող անբարոյական, հանցավոր և աբսուրդային քաղաքական ռեալության մեջ են, որոնց հետ ոչ միայն հնարավոր չէ համակերպվել, այլ կա բացառապես այդ ամենին դիմադրելու և այդ աբսուրդիստանը վերացնելու ձգտում և վտանգները չեզոքացնելու մեծ ցանկություն: Այլ որևէ տարբերակ այլևս չկա:
2021 ին ընդառաջ ես որևէ ցանկություն կամ բարեմաղթանք չունեմ: Չունեմ ոչ թե հիասթափության պատճառով, այլ այն պատճառով, որ բառը, միտքը, բովանդակությունը, ցանկությունն ու իդեան, երբեք այսքան անօգնական և սին չեն եղել: Միակ երազանքս դիմադրությունն է այն ամենին, ինչը մեզ բոլորիս զրկեց և զրկում է ՄԵՐԻՆԻՑ, ՄԵԶԱՆԻՑ, ՄԵՆՔԻՑ: Նոր տարին մեր երկրում կունենա իմաստ, երբ այս հանցավոր աբսուրդիստանը կկնքի իր մահկանացուն»:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել