Պուտինի՝ 6 րոպե տևողությամբ ամանորյա ուղերձը ամենաերկարն էր երբևէ նրա հնչեցրած ուղերձներից
Ժամանց
Վլադիմիր Պուտինի՝ այս տարվա ամանորյա ուղերձը ամենաերկարն էր երբևէ նրա հնչեցրած ուղերձներից։ Այն տևեց վեց րոպե: Նա ուղերձի համատեքստում նշեց, որ Ռուսաստանը արժանապատվորեն անցավ 2020 թվականը: Նա նշեց, որ անցնող տարին պարունակում է «մի քանի տարվա բեռ» և հղի է անհանգստությամբ և նյութական դժվարություններով: Այնուամենայնիվ, Պուտինը շնորհակալություն հայտնեց ռուսներին համարձակության համար: Պուտինը համոզմունք հայտնեց, որ շուտով կյանքը կվերադառնա իր սովորական հունին, և Ռուսաստանը կկարողանա ամբողջությամբ վերադառնալ իր խնդիրների լուծմանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել