«Նիգերում իսլամիստ գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են առնվազն 70 խաղաղ բնակիչներ»
Համաշխարհային Մամուլ
Reuters-ը, վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունում աղբյուրներին, հայտնում է՝ Նիգերում՝ Մալիի սահմանին, իսլամիստ գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել են առնվազն 70 խաղաղ բնակիչներ:
Գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, որ հարձակման հետեւանքով զոհվել են Չոմբանգու գյուղի 49 բնակիչներ, ևս 17 մարդ վիրավորվել է:
Երկրորդ աղբյուրը հայտնել է Զարումդարեյե գյուղում ևս մոտ 30 ֆերմերի զոհվելու մասին:
Երկրի կառավարությունից տեղի ունեցածն առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն