Ճապոնական ավիաընկերությունը մեկ քայլով կզիջի Ֆեյսբուքին
Տնտեսություն
Ճապոնական Japan Airlines ավիաընկերությունն իր բաժնետոմսերի սկզբնական տեղադրման շրջանակներում պատրաստվում է ներդնել 8,5 միլիարդ ԱՄՆ դոլար, որը կլինի այս տարվա ամենախոշոր IPO–ն՝ Ֆեյսբուքից հետո:
Նախնական տվյալներով՝ ճապոնական ընկերությունը պատրաստվում էր բաժնետոմսերից յուրաքանչյուրը վաճառել 3500-3800 իենով: Բայց ավանդատուների մեծ հետաքրքրության պատճառով նա որոշեց թղթերը վաճառել ամենաբարձր գնով՝ 3790 իեն (48,55 ԱՄՆ դոլար): Բաժնետոմսերի վաճառքը սկսում է սեպտեմբերի 19-ից:
Ընկերությունն արդեն երկու տարի շահույթ չի ստանում: Սակայն առ այսօր նրան հաջողվել է խուսափել սնանկացումից:
Ֆեյսբուքը մտավ IPO մայիսի 18-ին՝ բարձացնելով իր եկամուտը 16 միլիարդ ԱՄՆ դոլարով: Սոցցանցին նաև հաջողվեց վաճառքի առաջին օրը դրանցից յուրաքանչյուրը վաճառել ամենաբարձր գնով ՝38 ԱՄՆ դոլար: Սակայն IPO-ի երկրորդ օրը ֆեյսբուքի բաժնետոմսերի արժեքները սկսեցին նվազել: Այդ ժամանակ սոցիալական ցանցը կորցրեց իր շահույթի գրեթե կեսը: Հայտնում է gazeta.ru–ն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում