Հայաստանում ալկոհոլի սպառումն ավելացել է
Տնտեսություն
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գինեգործության միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանի քաղաքացիները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սպառել են 3.2 անգամ ավելի շատ օղի: Գինու սպառումը նվազել է մինչև 40%, իսկ կոնյակի օգտագործման ծավալները մնացել են նույն մակարդակի վրա:
Ա. Հարությունյանը իր խոսքում նշեց, որ օղու սպառումը երբեք այսքան բարձր ցուցանիշ չի ունեցել: Նա ասաց, որ դա մի կողմից կապված է օղու որակի բարձրացման, մյուս կողմից՝ կյանքի մակարդակի անկման հետ. մարդիկ ձգտում են դեպի էժան խմիչքներ:
ՀՀ գինեգործության միության նախագահը հայտնեց, որ Հայաստանում 2012թ.-ի առաջին կիսամյակում արտադրվել է 5.3 մլն լիտր կոնյակ, որը 54%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից, իսկ 2008թ.-ի համեմատ՝ աճել է 20%-ով:
Նշված ժամանակահատվածում արտադրվել է 2.2 մլն լիտր գինի, որը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 33%-ով, իսկ 2008թ.-ի համեմատ՝ ավելացել 20%-ով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում