Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ «ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ Աղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորել Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել 

«Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա վիճակի մասին

Տնտեսություն

Ս.թ. սեպտեմբերի 13-ին Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների հանդիսավոր մեկնարկի կապակցությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նշում է.

1. Ընդհանուր տեղեկություն Հյուսիս-hարավ ծրագրի ներկա վիճակի մասին
«Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նպատակն է Հայաստանի և Իրանի սահմանային հատման կետից մինչև Հայաստանի և Վրաստանի սահմանային հատման կետը 556կմ բարձրակարգ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհի կառուցում:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջև 15.09.2009 թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը տրոհված է առանձին տրանշերի՝

Տրանշ 1-ով՝ (ԱԶԲ վարկ 60 մլն. ԱՄՆ դոլար և ՀՀ կառավարության համաֆինանսավորում՝ 10 մլն. ԱՄՆ դոլար) ստորագրված համաձայնագրով նախատեսվում է առանց հողերի օտարման Երևան– Աշտարակ /11.403կմ/ և Երևան– Արարատ /38.105կմ/ ճանապարհահատվածների վերակառուցում,

Տրանշ 2-ով՝ (ԱԶԲ 170 մլն.ԱՄՆ դոլար և ՀՀ կառավարության համաֆինանսավորում՝ 40 մլն. ԱՄՆ դոլար) ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Աշտարակ-Թալին 41.9 կմ ճանապարհահատվածի վերակառուցում,

Տրանշ 3-ով՝ որի վարկային համաձայնագիրը դեռևս չի ստորագրված, նախատեսվում է Թալին-Գյումրի 45.567 կմ ճանապարհահատվածի վերակառուցում:

Ներկայումս վերոհիշյալ ճանապարհահատվածների նախագծերը, ներառյալ Տրանշ 3-ի մրցութային փաթեթը, պատրաստ են: Նախագծային աշխատանքներն իրականացրել է «EGIS International (Էջիսինտերնեյշնլ)» /Ֆրանսիա/ կազմակերպությունը:

Նախագծով նախատեսվում է ապահովել 100 կմ/ժամ արագությամբ և 4 երթևեկելի գոտիներով արագընթաց մայրուղի: Յուրաքանչյուր երթևեկելի մասը ունենալու է 2 երթևեկելի շերտ՝ յուրաքանչյուրը 3.6 մ լայնությամբ, ինչպես նաև 3.8 մ կենտրոնական բաժանիչ գոտի կահավորված չընդհատվող մետաղական արգելափակոցներով՝ ճանապարհից օգտվողների անվտանգությունն ապահովելու համար: Գյուղատնտեսական ստորգետնյա անցումները կապահովեն գյուղատնտեսական մեխանիզմների, ինչպես նաև ընտանի կենդանիների անվտանգ անցումը:

Շինարարության արժեքը, ներառյալ ԱԱՀ-ն, գնահատված է 1 կմ-ի համար.
1. Երևան–Արարատ հատվածում՝ 500մլն դրամ
2. Երևան-Աշտարակ հատվածում՝ 870 մլն դրամ
3. Աշտարակ–Թալին հատվածում՝ 1 մլրդ 757 մլն դրամ։

Թալին – Գյումրի հատվածի շինարարության նախնական արժեքը գնահատվում է մոտ 1.3-1,5 մլրդ դրամ 1 կմ համար։

Այս գումարներում ներառված չեն հողերի օտարման հետ կապված ծախսերը, համաձայն պայմանագրի՝ հողերի օտարման ծախսերն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից:

Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ հատվածներում հողերի օտարում չի նախատեսվում, իսկ Աշտարակ-Թալին տեղամասում, որտեղ ճանապարհն անցնում է 16 համայնքներով (Փարպիից Թալին ընկած համայնքներ), նախատեսվում է հողերի օտարում: Հողերի Օտարման և տարաբնակեցման ծրագիրը /ՀՕՏԾ/, համաձայն որի՝ անհրաժեշտ հողերի/գույքի օտարումներն ու փոխհատուցումները (բյուջեն) պետք է իրականացվեն, ներկայացվել է ԱԶԲ հաստատմանը, որը ստանալուց հետո այն կներկայացվի նաև ՀՀ կառավարության հաստատմանն ու պահանջվող բյուջեի հատկացմանը: Ներկա հաշվարկներով՝ ՀՕՏԾ իրականացումը կպահանջի մոտ 2.3 մլրդ ՀՀ դրամ:

Այժմ ՀՀ կառավարության միջոցներով Աշտարակ-Թալին տեղամասում իրականացվում են հիմնական շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդակցուղիների (ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրական օդային գծերի և հեռախոսային մալուխի տեղափոխման աշխատանքներ):

2. Ընդհանուր տեղեկություն շինարարական ընկերության՝ Իզոլուքս Կորսանի /Իսպանիա/ մասին
2004թ. տեղի ունեցավ իսպանական երկու խոշոր ըկերությունների միացում/ենթակառուցվածքների և շինարարական տեխնոլոգիաների բնագավառում/՝ Կորսան Կորվիամ և Իզոլուքս Վաթ, որի հետևանքով ստեղծվեց Իզոլուքս Կորսան ընկերությունների խումբը:

Հյուսիս-հարավ ծրագրի Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ ճանապարհահատվածների վերակառուցման համար ս.թ. ապրիլին կայացած բաց միջազգային մրցույթի արդյունքում հաղթեց Իզոլուքս Կորսան /Իսպանիա/ ընկերությունը, 250 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով։

Աշխատանքների ընթացքը նախատեսված է՝

- 18 ամիս՝ Երևան – Արարատ,
- 18 ամիս՝ Երևան – Աշտարակ և
- 36 ամիս՝ Աշտարակ – Թալին հատվածների համար։

Առ 04.09.2012թ. Իզոլուքս Կորսան հայաստանյան թիմը բաղկացած է 22 հոգուց՝ ծրագրի ղեկավար, արտադրության ղեկավար, ենթածրագրի ղեկավար, 3 շինարարության ինժեներներ, տեղամասային աշխատանքի ղեկավար, որակի պատասխանատու, տեխնիկական հարցերով ղեկավար, նախագծի ինժեներ, 2 տեղագրության ղեկավարներ (տեղում ուսումնասիրության և չափագրության), 2 նախագծող ինժեներ, 4 տեղազննող ինժեներ, աշխատակազմի ղեկավար, 3 բաժինների ղեկավարներ (իրավաբան, տնտեսագետ և հաշվապահ):

Աշխատանքների առումով, առ 04.09.2012, Տրանշ 1 և Տրանշ 2–ի շրջանակներում տեղազննման ճարտարագետների թիմը կատարում է հիմնային կետերի նշահարում և ցանցի ստեղծում: Սկսվել է պայմանագրային բանակցություններ տեղական ընկերությունների հետ նյութերի մատակարարման, ծառայությունների ձեռքբերման (հնագիտական պեղումների իրականացման) և այլն: Նաև իրականացվում է մոբիլիզացիոն աշխատանքներ աշխատակազմի նյութատեխնիկական ապահվման, վարչական (լիցենզավորման, հարկային, մաքսային և այլն) և տեխնիկական (նախագծի ուսումնասիրում, այլընտրանքային լուծումներ) հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաև գնումների կազմակերպման (տեղական և միջազգային ընկերություների հետ աշխատանքների պլանավորում և պայմանագրերի կնքում) և բոլոր պայմանագրային փաստաթղթերի նախապատրաստման մասով (կառավարման, բնապահպանական, մանրամասն աշխատանքային ծրագրի, երթևեկության կազմակերպման նախագծերի, որակի ապահովման):

Շինարարական աշխատանքների վերահսկման և ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության բաց մրցույթի արդյունքում շահել է Սաֆեժ /Ֆրանսիա/ և Էպտիսա /Իսպանիա/ կազմակերպությունների համատեղ ձեռնարկությունը, 6,098,700 ԱՄՆ դոլար (առանց հարկերի) պայմանագրային արժեքով։ Ծրագրի կառավարման խորհրդատուն, բացի շինարական աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունից, կիրականացնի նաև ծրագրի ֆինանսական, գնումների, մոնիտորինգի և գնահատման գործառույթները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը
Ամենադիտված