Սուպերմարկետները պարտք են գինեգործներին
Տնտեսություն
Սեպտեմբերի 11-ին ՀՀ գինեգործության միության նախագահ Ավագ Հարությանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ՀՀ սուպերմարկետները ժամանակին չեն կատարում իրենց վճարումները գինեգործական ընկերություններին:
Ըստ Ա. Հարությունյանի՝ ՀՀ նախագահը պետք է ստիպի սուպերմարկետներին պարտքերը ժամանակին մարել, հակառակ դեպքում ճիշտ չի լինի խաղողի մթերման գին սահմանելը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը խորհրդակցություններից մեկի ժամանակ կոչ էր արել խաղողմթերողներին խաղողը մթերել 1 կգ-ի դիմաց 140 ՀՀ դրամով:
Ա. Հարությունյանը մասնավորապես ասաց. «Նորմալ երկրներում պետությունը ստիպում է խանութներին 20-60 օրվա ընթացքում մարել մատակարարի հանդեպ ունեցած բոլոր պարտավորությունները»:
ՀՀ գինեգործության միության նախագահ Ավագ Հարությունյանը նշեց նաև, որ այս տարի բարձր որակի բերք ունենք՝ ո՛չ կարկուտը և ո՛չ էլ հիվանդությունները այս տարվա բերքին վնաս չեն հասցրել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում