Վաղվա նիստում կհաստատվեն «Պետական նպաստների մասին օրենքում» փոփոխությունները
Տնտեսություն
Վաղը՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը կներկայացնի «Անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծի մասին հարցերը:
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու դեպքում զոհված՝ «Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգևատրված անձի ընտանիքի նպաստ» ծրագրից լրացուցիչ կարող են օգտվել ոչ միայն ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրված 64 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքները, այլև՝ ԼՂՀ քաղաքացի համարվող, զոհված՝ Արցախի հերոսի՝ 4 և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց՝ 311 ընտանիք:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում