Նոր հանձնաժողով ՀՀ կենտրոնական բանկում
Տնտեսություն
ԿԲ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է «ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ռազմավարության մշակման եւ իրագործման հանձնաժողով», որի նպատակը ֆինանսական ոլորտում հանրության գրագիտության մակարդակի բարձրացման և Հայաստանում հանրության ֆինանսական կրթման շարունակականության ապահովումն է:
Հանձնաժողովը մշակելու է Հայաստանում ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը, պլանավորելու և իրագործելու է ֆինանսական կրթմանն ուղղված միջոցառումներ: Հանձնաժողովի ներքո ստեղծվել են «Ֆինանսական կրթումը դպրոցում» և «Ֆինանսական կրթումը դպրոցից հետո» աշխատանքային խմբերը:
Հաշվի առնելով մշակվելիք ռազմավարության ազգային բնույթը և այն արդյունավետ իրագործելու անհրաժեշտությունը՝ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մի շարք պետական կառույցների ներկայացուցիչներ, ֆինանսական շուկայի միություններ, հասարակական կազմակերպություններ և այլն: Հանձնաժողովի անդամ կառույցների ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Հանձնաժողովի և աշխատանքային խմբերի աշխատանքներին կարող են մասնակցել նաև այն կամավորները (անհատներ, կազմակերպություններ և այլն), ովքեր հետաքրքրված են ֆինանսական կրթմամբ և Հանձնաժողովի աշխատանքներով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում