ՀՀ կառավարությունը սահմանել է սննդամթերքի անվտանգության նոր նորմեր
Տնտեսություն
Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ժամանակ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը, որի նպատակն է որոշել սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը:
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը. ակնկալվում է, որ դրա կիրառման շնորհիվ ընդերքօգտագործման ոլորտում կկանոնակարգվի նշված պաշարների պետական հաշվեկշռի վարման գործընթացը, ինչը կնպաստի ընդերքի արդյունավետ ու լիարժեք օգտագործմանը և ոլորտի հետագա զարգացմանը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում