Արցախի նախագահն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի մենեջերներին
Տնտեսություն
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշի) Եվրոպայի և ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին և հեռանկարներին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում