Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

«Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց

Տնտեսություն

Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարական սկզբնամասում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Հյուսիս-hարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շինարարության պաշտոնական մեկնարկը, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, ՀՀ կառավարության եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներ, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ շինարարությունն իրականացնող իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան:

Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության եւ ԱԶԲ միջեւ 2009 թ.-ի սեպտեմբերի 15-ին կնքվել է Շրջանակային համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում /ԱԶԲ մասը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար/: Ծրագիրը տրոհված է առանձին տրանշների, եւ այսօր ազդարարվել է ծրագրի շինարարական աշխատանքների սկիզբը: Այն նախատեսում է Երեւան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում՝ միջին բաժանարար գոտու հաշվին մինչեւ 8 մ, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում բետոնայինով: Ճանապարհի ծածկի փոխարինում նախատեսված է նաեւ Երեւան-Աշտարակ մայրուղու մոտ 11.5 կմ հատվածում, այնուհետեւ Աշտարակ-Թալին 42 կմ հատվածի լայնացում՝ երկու երթեւեկելի գոտուց մինչեւ քառուղի: Աշխատանքների ժամանակացույցով նախատեսված է 18 ամիս՝ Երեւան-Արարատ, 18 ամիս՝ Երեւան- Աշտարակ, 36 ամիս՝ Աշտարակ-Թալին հատվածների շինարարության համար: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի Աշտարակ-Թալին հատվածի Հողերի օտարման եւ տարաբնակեցման ծրագիրը /ՀՕՏԾ/: Այն ենթադրում է շուրջ 850 միավոր հողատարածքների եւ շինությունների իրացում, ընդհանուր առմամբ մոտ 2.3 մլրդ դրամի չափով: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է անմիջապես անցնել ՀՕՏԾ իրականացմանը՝ Աշտարակի եւ Թալինի տարածաշրջաններում: Մինչեւ տարեվերջ նախապատրաստվում է մրցույթի հայտարարում նաեւ Թալին-Գյումրի հատվածի համար, որի նախագծանախահաշվային փաստաթղթերն ամբողջովին պատրաստ են: Ծրագրի ճարտարագիտական եւ տեխնիկական վերահսկող ընկերությունն է ֆրանսիական «Սաֆեժ»-ը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն ունի խոշոր պետական եւ տարածաշրջանային մեծ նշանակություն: «Ճանապարհաշինական այս ծրագիրը խոշորագույններից մեկն է մեր անկախ Հանրապետության պատմության մեջ: Այն հյուսիսից Հայաստանը կապելու է դեպի Սեւ ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից միանալու է դեպի Ասիական տնտեսական եւ առեւտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Մենք մանրամասն աշխատել ենք շինարարների հետ, նախագծերը արված են շատ լավ, եւ մինչ տարեվերջ բավականին մեծ աշխատանքներ կկատարվեն Երեւան-Աշտարակ, Երեւան-Արտաշատ ճանապարհներին: Արդյունքում, մինչեւ 2016թ., կունենանք միջազգային կարգի բետոնանածածկ արագընթաց մայրուղի Արտաշատ-Երեւան-Գյումրի հատվածում: Իսպանական «Իզոլյուքս Կորսան» շինարարական կազմակերպությունն ունի բոլոր տվյալները՝ սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու համար»,-նշել է նախարարը: Գագիկ Բեգլարյանը շեշտել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջով շինարարական աշխատանքների ընթացքում օգտագործվելու է հայկական արտադրության հումք, արտասահմանից բերվելու են միայն նորագույն տեխնիկաները, որոնք Հայաստանը մինչ օրս չի ունեցել: Նախարարը նաեւ կարեւորել է, որ ծրագրի շրջանակներում բացվում են հազարից ավելի աշխատատեղեր, իսկ ճանապարհի կառուցումից հետո վարորդները մի քանի անգամ ավելի արագ կհասնեն նախատեսված վայր:

Հանդիսավոր միջոցառման բացման խոսքում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ այս ավտոմոբիլային միջանցքի կառուցումն ունի խոշոր ռազմավարական նշանակություն: Այն թույլ կտա Հայաստանն առավել կարճ ճանապարհով կապել տարածաշրջանային մոտակա նավահանգիստների հետ:

Արա Հովսեփյանը նախարար Գագիկ Բեգլարյանին, հյուրերին ներկայացրել է ճանապարհահատվածի շինարարության ընթացքին եւ տեխնիկական հարցերին վերաբերող տվյալներ, որին հաջորդել է ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման հանդիսավոր արարողությունը:Հիմնաքարը տեղադրել են նախարար Գագիկ Բեգլարյանը և «Իզոլյուքս Կորսան» շինարարական ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան:

Գագիկ Բեգլարյանն այցելել է նաեւ Աշտարակ քաղաք, որտեղ մասնակցել է «Իզոլյուքս Կորսան» շինարարական ընկերության եւ «Սաֆեժ» ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:

Գագիկ Բեգլարյանը,Արա Հովսեփյանը «Իզոլյուքս Կորսան» շինարարական ընկերության նախագահ Ֆրանսիսկո Գարսիան, «Սաֆեժ» ընկերության ծրագրերի ղեկավար Նիկոլաս Ժենիլսեն շրջել են գրասենյակում, ծանոթացել գրասենյակի տեխնիկական հնարավորություններին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված