Ոստիկանությունը կստուգի անտառահատումների վերաբերյալ հրապարակումը
Իրավունք
2012թ. սեպտեմբերի 12-ին «Հետք օնլայն» ինտերնետային կայքէջում տեղադրվել էր «Ծառերի ջարդ՝ Ծաղկաշատի անտառներում» վերտառությամբ հոդված, ըստ որի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Ծաղկաշատի անտառպետության տարածքում անօրինական մեծածավալ ծառահատումներ են կատարվում: Իսկ Ծաղկաշատ գյուղի բնակիչների տների բակերում մեծ քանակությամբ ապօրինի հատված փայտանյութ է հայտնաբերվել:
Լոռու մարզի դատախազը հիշյալ հոդվածն ուղարկել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ հանձնարարելով նախապատրաստել նյութեր, հանգամանորեն ստուգել հոդվածում մատնանշված բոլոր փաստերը, պարզել մատնանշված փայտանյութի ձեռք բերման օրինականությունը:
Բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնին հանձնարարվել է Ծաղկաշատի անտառպետությունում կատարել ստուգում, պարզել փայտանյութի հատման օրինականությունն ու հիմնավորվածությունը եւ կատարված ստուգումների արդյունքները տրամադրել հետաքննական մարմնին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում