Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Մերձդնեստրի ղեկավարի որդու նկատմամբ
Ռուսաստան
Ինչպես հաղորդում է РБК-ն՝ Ռուսաստանում ևս մեկ քրեական գործ է հարուցվել Մերձդնեստրի ղեկավարի որդու՝ Օլեգ Սմիռնովի դեմ՝ 186 միլիոն ռուբլի ապօրինաբար հափշտակելու համար։ Մոսկվան այս գործով պատրաստվում է միջազգային հետախուզում հայտարարել Օլեգ Սմիռնովի նկատմամբ։
Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել է ՌԴ գլխավոր դատախազության ներակայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Ըստ նրա՝ Օլեգ Սմիռնովը, ղեկավարելով Մոսկվայում գտնվող «Торгинвест» ընկերությունը, 2008 թվականի դեկտեմբերին Մերձդնեստրի «Бизнес ИнвестБанке»–ում իր անունով բացված հաշվեհամարին է փոխանցել ընկերությանը պատկանող խոշոր չափերի գումար։
«Արդյունքում, Սմիռնովն ապօրինաբար յուրացրել է ընկերության գույքը, որն ընդհանուր առմամբ կազմում է 186,12 միլիոն ռուբլի», - ասել է Մարկինը։
Օլեգ Սմիռնովը՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից, մինչ նախաքննական մարմնի աշխատանքները ավարտելը, անհետացել է և այժմ գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)