Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանը ԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի «Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարություն Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում են Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերին Սեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀ 

ՀՀ աշխատաշուկայի կայունացման համար մեծ աշխատանքներ են տարվում

Տնտեսություն

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը այսօր՝ սեպտեմբերի 14-ին, տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովով ամփոփել է ծրագրի եռամյա գործունեությունը և ներկայացրել Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը:

Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

Ողջունելով ծրագրի ղեկավարներին և հյուրերին՝ ՀՀ ԱՍՀ նախարար պարոն Ասատրյանը նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ՄԶԳ-ին ՀՀ կառավարության հետ շուրջ 20-ամյա համագործակցության համար: Մեր համատեղ իրականացրած ծրագրերը բխել են ՀՀ կառավարության առաջնահերթություններից, առնչվել են աշխատաշուկային, կենսաթոշակային բարեփոխումներին: Վստահ եմ, որ մեր շարունակական համագործակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակներին»:

Պարոն Ասատրյանը հանգամանորեն ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների ուղղությամբ կատարած աշխատանքները, կարևորելով այն փաստը, որ երկու դեպքում էլ շեշտը դրվում է կայացվող որոշումներին սուբյեկտիվ միջամտության բացառման վրա, կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում ընդգծել է արդարության և քաղաքացու ու պետության պարտականությունների տարանջատման սկզբունքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի առաջնային նպատակն էր աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, ամրապնդել ծերության տարիների եկամտի կառավարման համակարգը և բարձրացնել աշխատաշուկայի մրցունակությունը: 2009-2012թթ.-ին ԿԱԲԾ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը, անհատներին, տնային տնտեսություններին և համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են ծերությունը, կերակրողին կորցրածների կացությունը, հաշմանդամությունը և գործազրկությունը: Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունվարից:

Նոր կենսաթոշակային համակարգը հնարավորության կընձեռի ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն՝ եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում խնայողություններ կատարելու միջոցով. մի հասկացություն, որը նոր է Հայաստանի համար:

Ծրագիրն աջակցել էՀՀ կառավարությանը աշխատաշուկայում ակտիվ ծրագրերի ներդրման գործում, ինչպիսիք են՝ աշխատանքի ակումբները և գործատուների խորհուրդները, մեծ ուշադրություն հատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը: ԿԱԲԾ-ն առանցքային դեր ունեցավ Երևանում երիտասարդների համար առաջին աշխատատեղերի տոնավաճառը կազմակերպելու գործում՝ մեծապես համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ: Տոնավաճառի նպատակն էր նպաստել երիտասարդության գործազրկության հաղթահարմանը, հայ երիտասարդներին օգնել պոտենցիալ գործատուների հետ կապեր ստեղծելու և աշխատանք գտնելու արժեքավոր հմտություններ ձեռք բերելու գործում:

ԿԱԲԾ-ն շարունակեց նախորդ՝ ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի (2006-2009) և Սոցիալական անցման ծրագրի (2000-2005) նվաճումները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծերՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՊեսկով․ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետները դեռևս որոշված չենԽաչվերացի տոնին Էջմիածնի Մայր տաճարում պատարագ կմատուցի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանըՁերբակալվել է Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետ Խաչատուր ԱնդրեասյանըԳիտնականներն ուսումնասիրել են Երկրի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդներըPISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍ նախարարԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահինԿրեմլը մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԻ՞նչ նոր պաշտոն կստանձնի ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Ուիթքոֆն ու Քուշները Կիևից հեռացել են «մեծ շոկի մեջ»՝ Զելենսկու պահվածքից․ Ռադայի պատգամավոր#ՈՒՂԻՂ․ ԱԺ ՏԿՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստTimes. Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկվել է 1900 չվերթՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է Վահե Ղալումյանն ընտրվել է ԱԺ մշտական հանձնաժողովի փոխնախագահԶախարովան Սիկորսկուն անվանել է «բացարձակ մարգինալ» և «ծայրահեղական»Մոսկվայում հազվագյուտ սունկ են հայտնաբերելՆալբանդյանի բիզնեսները ստուգելու հարցում կաշկանդված չենք․ ՊԵԿ նախագահԼեհաստանը Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրո ռազմական օգնությունՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսաստանից հեռացածները «կորցրել են հայրենիքը». Զախարովա Telegraph. Բրիտանացի պահեստազորայինները ավելի քիչ կծառայեն բյուջեի կրճատման պատճառով Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ․ ԽանդանյանՀայկ Գաբրիելյանն ընտրվել է Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Հայաստանը տեղյա՞կ էր եղել Ադրբեջանում ԱՄՆ և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումից․ Սարգիս Խանդանյան
Ամենադիտված