Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Ամփոփվեց ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը

Տնտեսություն

ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած «Արժանապատիվ աշխատանք և համարժեք կենսաթոշակ» համաժողովով ամփոփեց Ծրագրի եռամյա գործունեությունը և ներկայացրեց Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, Հայաստանում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլիարդը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կենտրոնական բանկից և կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող տեղական և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, լրագրողներ:

Ողջունելով ծրագրի ղեկավարներին և հյուրերին՝ ՀՀ ԱՍՀ նախարար պարոն Ասատրյանը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ ՄԶԳ-ին ՀՀ կառավարության հետ շուրջ 20-ամյա համագործակցության համար: Մեր համատեղ իրականացրած ծրագրերը բխել են ՀՀ կառավարության առաջնահերթություններից, առնչվել են աշխատաշուկային, կենսաթոշակային բարեփոխումներին: Վստահ եմ, որ մեր շարունակական համագործակցությամբ կհասնենք մեր առջև դրված նպատակներին»: Պարոն Ասատրյանը հանգամանորեն ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների և ինտեգրված սոցիալական ծառայությունների ուղղությամբ կատարած աշխատանքները, կարևորելով այն փաստը, որ երկու դեպքում էլ շեշտը դրվում է կայացվող որոշումներին սուբյեկտիվ միջամտության բացառման վրա, կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում ընդգծեց արդարության և քաղաքացու ու պետության պարտականությունների տարանջատման սկզբունքները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ի առաջնային նպատակն էր աջակցել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը, ամրապնդել ծերության տարիների եկամտի կառավարման համակարգը և բարձրացնել աշխատաշուկայի մրցունակությունը: 2009-2012թթ.-ին ԿԱԲԾ-ն աջակցել է ՀՀ կառավարությանը, անհատներին, տնային տնտեսություններին և համայնքներին առավել արդյունավետ կերպով կառավարել սոցիալական ռիսկերը, ինչպիսիք են ծերությունը, կերակրողին կորցրածների կացությունը, հաշմանդամությունը և գործազրկությունը: Ծրագիրը տեխնիկական աջակցություն է տրամադրել ՀՀ կառավարությանը բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կառուցելու գործում, որն ուժի մեջ է մտնելու 2014թ.-ի հունվարից: Նոր կենսաթոշակային համակարգը հնարավորության կընձեռի ՀՀ քաղաքացիներին երաշխավորել ֆինանսապես ապահով ծերություն՝ եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում՝ մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում խնայողություններ կատարելու միջոցով. մի հասկացություն, որը նոր է Հայաստանի համար: Ծրագիրն աջակցել է ՀՀ կառավարությանը աշխատաշուկայում ակտիվ ծրագրերի ներդրման գործում, ինչպիսիք են՝ աշխատանքի ակումբները և գործատուների խորհուրդները, մեծ ուշադրություն հատկացնելով միջազգային տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը: ԿԱԲԾ-ն առանցքային դեր ունեցավ Երևանում երիտասարդների համար առաջին աշխատատեղերի տոնավաճառը կազմակերպելու գործում' մեծապես համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ: Տոնավաճառի նպատակն էր նպաստել երիտասարդության գործազրկության հաղթահարմանը, հայ երիտասարդներին օգնել պոտենցիալ գործատուների հետ կապեր ստեղծելու և աշխատանք գտնելու արժեքավոր հմտություններ ձեռք բերելու գործում:

ԿԱԲԾ-ն շարունակեց նախորդ՝ ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի (2006-2009) և Սոցիալական անցման ծրագրի (2000-2005) նվաճումները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված