Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

2012թ. սեպտեմբեր ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Տնտեսություն

2012թ. սեպտեմբերի 4-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը, Օլեգ Աղասյանը, Արմենակ Դարբինյանը:

Խորհրդի նիստը սկսվեց օգոստոսի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2012 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%՝ նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ աճելով 0.2 տոկոսային կետով և համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Օգոստոսին ևս ամսական գնանկումը, ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գների գրեթե անփոփոխ մակարդակների պարագայում, պայմանավորված է եղել բացառապես պարենային ապրանքների գների անկմամբ (նպաստումը գնանկմանը՝ 0.4 տոկոսային կետ), որի կառուցվածքում էլ զգալի նվազում է դիտվել «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբի գներում՝ 9.2% (նպաստումը գնանկմանը՝ 0.6 տոկոսային կետ):

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.7%: Տարվա անցած 7 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության աճը գերազանցել է ակնկալիքները՝ պայմանավորված արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների՝ համապատասխանաբար 13.4% և 10.2% աճերով, ծառայությունների ոլորտի թողարկման ծավալների աճը եղել է ակնկալվածի շրջանակներում՝ 5.5%: Շինարարության ճյուղում պահպանվել է անկման միտումը՝ 5.2%:

Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 13.1%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության' ՍԻՖ)՝ 6.4%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 8.6%-ով:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Օգոստոսին ֆինանսական շուկայի հիմնական հատվածներում շարունակվել է միջին ամսական տոկոսադրույքների նվազման միտումը: Արդյունքում, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է և համընկել վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ՝ կազմելով 8.0%: Օգոստոսին միջբանկային ռեպո միջին տոկոսադրույքը կազմել է շուրջ 10.0%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.4%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոսին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 0.4%-ով՝ կազմելով 410.9 դրամ, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով՝ կազմելով 509.1 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 1.24%-ով՝ կազմելով 12.9 դրամ:

Օգոստոսին ձևավորված դրամավարկային միջավայրը հիմնականում համահունչ է եղել Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին: Այսպես, փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 24.3% և 18.9%-ով, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 26.6%, իսկ արտարժութային ավանդներինը՝ 31.7% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 17.4%): Օգոստոսին ևս պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը՝ տ/տ 34.3%, որի կառուցվածքում շարունակում են գերակշռել արտարժույթով տրամադրված վարկերը:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

2012 թ. երկրորդ եռամսյակում Եվրոգոտում նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ արձանագրվել է 0.5% տնտեսական անկում՝ առաջին եռամսյակի 0% աճի դիմաց: ԱՄՆ-ում ևս տնտեսական աճը դանդաղել է և երկրորդ եռամսյակում կազմել 1.7%՝ նախորդ եռամսյակի 2%-ի դիմաց:

ԱՄՆ ԴՊՀ-ն, ԱՄՆ-ում սպասվող տնտեսության զարգացման չափավոր տեմպերի և միջինժամկետում խարսխված գնաճային սպասումների պարագայում, օգոստոսին կրկին անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը (0-0.25% միջակայքում)՝ նշելով ապագայում քանակական ընդլայնում իրականացնելու պատրաստակամության մասին:

Եվրոպական Կենտրոնական բանկը, հուլիսին 0.25 տոկոսային կետով իջեցնելուց հետո, օգոստոսին, տնտեսության կայունացման դանդաղ ընթացքի պայմաններում, անփոփոխ է թողել քաղաքականության տոկոսադրույքը:

2012 թ. օգոստոսին հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում, ընդհանուր առմամբ, դրսևորվել են կայունացման և թույլ գնաճային միտումներ:

Այսպես, Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական լարվածության պահպանմամբ և ԱՄՆ Ֆեդերալ պահուստային համակարգի կողմից քանակական ընդլայնման սպասումներով պայմանավորված՝ Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը օգոստոսին՝ նախորդ ամսվա նկատմամբ աճել է շուրջ 9.8%-ով (տ/տ աճը կազմել է 2.9%): Ոսկու միջին գինը օգոստոսին ևս աճել է՝ 1.9%-ով (տ/տ նվազումը՝ 8.2%): Արդյունաբերական մետաղներից պղնձի միջին գինը 2012 թ. օգոստոսին նվազել է 1.0%-ով (տ/տ նվազումը՝ 16.8%):

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 թ. օգոստոսին մնացել է գրեթե անփոփոխ՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով ընդամենը 0.1%-ով, որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազման տեմպերը դանդաղել են՝ կազմելով 8.9%: Բրնձի միջազգային գինը ևս օգոստոսին աճել է՝ միջինում 2.5%-ով (տ/տ նվազումը՝ 7%): Բրազիլիայում բերքահավաքի վերսկսման պայմաններում շաքարավազի միջազգային միջին գինը նվազել է 9.0%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազումը կազմել է 28.8%: Օգոստոսին միջին գների աճը շարունակվել է ցորենի միջազգային շուկայում՝ նախորդ ամսվա նկատմամբ միջինում 1.1% (տ/տ աճը՝ 6.9%), որը առավել խոշոր չափով դրսևորվել է հուլիսին՝ 25.1%, և արդյունքում, անցած 8 ամիսներին ցորենի գինն աճել է շուրջ 30.0%-ով: Դա անդրադարձել է ներքին գների վարքագծի վրա՝ արտահայտվելով օգոստոսին «Հացամթերք» ապրանքախմբի գների 1.3%, իսկ անցած 8 ամիսներին՝ 5.2% աճերով:

2012 թ. երրորդ եռամսյակի գնահատումներով ակնկալվում է մասնավոր սպառման ավելի բարձր աճ՝ 7.4% (նախորդ կանխատեսման 3.9%-ի դիմաց) և մասնավոր ներդրումների դեռևս փոքր նվազում՝ 2.4% (նախորդ կանխատեսման 6.3% աճի դիմաց): Պետական ծախսերի և եկամուտների գրեթե նույնքան զսպող ազդեցությունների պարագայում հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա կլինի 1.1 տոկոսային կետ զսպող:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումներն օգոստոսին ընթացել են հիմնականում Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում, կանխատեսող հորիզոնում կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Մյուս կողմից, հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում:

Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով: Վերջինս որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Վերջին ամիսների գնաճի զարգացումները վկայում են այն մասին, որ դրանք հիմնականում ընթանում են Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով, որի հիման վրա Խորհուրդն առաջնորդվում է Ծրագրում նախանշված դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններով: Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում՝ պահպանվելով ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը շարունակում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու գործընթացը՝ որոշելով 5 տոկոսային կետից այն դարձնել 4 տոկոսային կետ:

2012 թ. սեպտեմբերի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար՝ 10% և 6%:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված