ՊԵԿ-ի պատվիրակությունը՝ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում
Տնտեսություն
2012թ.-ի սեպտեմբերի 3-ից 7-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի ղեկավարությամբ ՌԴ Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների մաքսային մարմինների՝ հետբացթողումային հսկողություն իրականացնելու ժամանակ փոխհամագործակցությանը, ապրանքների մաքսային արժեքի որոշման և հսկողության նպատակով ԱՊՀ երկրների միջև տեղեկատվության փոխանակմանը, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների տեղափոխման ժամանակ միասնական սկզբունքների կիրառմանը, արտաքին առևտրի մաքսային վիճակագրության միասնական մեթոդաբանությանը վերաբերող հարցեր: Նիստի ընթացքում ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային մարմինների՝ հետբացթողումային հսկողություն իրականացնելու ժամանակ փոխհամագործակցության վերաբերյալ արձանագրությունը, ընդունվել է 16 որոշում, ինչպես նաև հաստատվել է 2013 թվականի աշխատանքային ծրագիրը: Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների մաք¬սային ծառայությունների ղեկավարների խորհրդի հաջորդ՝ 57-րդ նիստն անցկացնել 2013 թվականին Ուկրաինայում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում