ՊՆ-ն սպասում է քրեական գործի հարուցմանը
Իրավունք
Այսօր մամուլում հրապարակվել էր տեղեկություն, որ ՊՆ կենտրոնական արխիվի պետի և N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորի սեպտեմբերի 12-ի ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին օրերի պաշտոնանկությունների հետ։
Այս մասին Լուրեր.com–ը զրուցեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ ասեկոսեներին չեն պատասխանում, բայց և հավելեց. «Քրեական գործ կլինի` համապատասխան հոդված, համապատասխան մեղադարանք, ամեն ինչ կպարզաբնվի»։
Հիշեցնենք, որ ՊՆ մամլո ծառայության տեղեկատվության համաձայն՝ այդ երկու անձինք (անունները դեռ չեն հրապարակվել) ձերբակալվել են ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում