Կանեփ՝ ընկերոջը հյուրասիրելու համար
Իրավունք
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող գազալցակայանի տարածքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Վահրամ Ա.-ին, որի բաճկոնի և տաբատի գրպաններից հայտնաբերվել է 53,9 գ կանեփանման զանգված:
Վահրամ Ա.-ն հայտնել է, որ կանեփանման զանգվածը ձեռք է բերել Վարդենիս գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհի եզրին աճած կանեփի թփերից՝ իր ընկեր Սուրենին հյուրասիրելու նպատակով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրենի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է տոքսիկաքիմիական և դատաքիմիական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում