16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով 

Ո՞վ է միջահասակ, շատ թիկնեղ, կարճ և շատ հաստ վզով անձը, ով չի անցնում «Հարսնաքար»-ի գործով

Իրավունք

Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի, Լուսինե Հակոբյանի ու Վահե Գրիգորյանի տրամադրության տակ կա «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին առնչվող հայտնի միջադեպում որոշակի դերակատարություն ունեցած, քրեական գործով ինքնությունը չպարզված ևս 10-15 անձանց նկարագրեր, այդ թվում՝ թիկնապահի դասական արտաքինով մի անձ:

«Միջին հասակի, շատ թիկնեղ, լիքոտ մարմնական կազմվածքով, կարճ և շատ հաստ վզով, դիմացի մասը մի քիչ ճաղատ և միջինից մի քիչ երկար բակերով (այտմորուս )»,- Tert.am-ի հետ զրույցում այսպես նկարագրեց այդ անձի արտաքինը Տիգրան Եգորյանը:

Ըստ «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված մյուս բժիշկների, այդ անձը դեպքի օրը մոտեցել է վերջիններիս և հարցրել, թե ո՞վ է հայհոյել: Երբ բժիշկները նրան բացատրել են, որ՝ «Եղբայր, մենք եկել ենք այստեղ ծնունդ նշելու և ի՞նչ հայհոյանքի մասին է խոսքը», անձը ճշտել է, թե կարո՞ղ է իրենց հեռացած ընկերն է եղել հայհոյողը ( խոսքը սպորտային հագուստը փոխելու համար տուն գնացած Վահե Ավետյանի մասին է), բժիշկները պատասխանել են, որ նա գնացել է հագուստը փոխելու, եթե հայհոյած լիներ, չէր էլ վերադառնա, իրենք էլ նրան «Հարսնաքար»-ում չէին սպասի:

Սրանից հետո այդ անձը թողել-հեռացել է, սակայն, ըստ բժիշկների, այդ անձը դրսում որոշակի դերակատարություն է ունեցել, բայց թե ի՞նչ՝ այս պահին փաստաբանները չեն կարող արձանագրել:

Տուժողների շահերի ներկայացուցիչներին կոնկրետ անուններ և ազգանուններ հայտնի չեն: Գործում կցված ապացույցների թվում չկան նաև տեսաերիզներ: «Ի՞նչ տեսաերիզներ, նախաքննությունն իրականացնող մարմինը նույնիսկ չի էլ պարզել, թե որտե՞ղ են տեղադրված տեսախցիկները»,- ասաց Տիգրան Եգորյանը՝ նշելով, որ կոնկրետ այդ անձի մասով ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության բաժինը մերժել է փաստաբանների ներկայացրած մեղադրանքներն այն հիմքով, թե ինքնությունը չբացահայտած անձանց մասով քր. գործից անջատված մաս կա: Քննչական գլխավոր վարչությունից տեղեկացվել է նաև, որ այս անջատված մասով աշխատանքները կշարունակվեն, և կուսումնասիրվեն փաստաբանական հարցումներում ներառված տվյալները:

Նշենք, որ մոսկվաբնակ իրավաբան Արամ Մխիթարյանն էլ Aravot.am-ին, մասնավորապես, ասել է, որ «հանցախմբի անդամներն անթիվ են, իսկ գործով պարզաբանված չէ նրանցից յուրաքանչյուրի կատարած գործողությունը և հատկապես՝ ով է Վահեին մահացու հարված հասցնողը»: Այլ մանրամասներ Aravot.am-ը խոստանում է հրապարակել վաղվա «Առավոտի» համարում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ, Tert.am-ի հետ հարցազրույցում, Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ (http://www.tert.am/am/news/2012/08/21/harsnakar-case/) «Հարսնաքարի» գործով նախաքննական հարցաքննությունները սուրճի գավաթի շուրջ զրույց են հիշեցնում:

Եգորյանը նշել էր նաև, որ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության, հատկապես, կարևոր գործերի քննության բաժնին ներկայացված և մերժված իրենց միջնորդություններում կար նաև պահանջ՝ կոնկրետացնել, թե ո՞վ է եղել Վահեին մահացու հարվածողը, ովքե՞ր են եղել հարվածողները, նրանց դերակատարումը:

Տուժողի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչները միջնորդել էին նաև որպես կասկածյալ գործում ներգրավել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, Վահե Ավետյանին մահ պատճառած խմբին առաջադրված մեղադրանքը վերաորակել առավել ծանր՝ սպանության հոդվածով ( որի համար նախատեսվում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում), նշանակել դիակի դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն՝ «հաշվի առնելով դատաբժշկական եզրակացության որոշ սխալ հետևություններ» և այլն:

Փաստաբանները անհանգստացած էին, թե ինչո՞ւ նախաքննության մարմինն ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ մի շարք վկաներ դեպքի օրը՝ ժամը 22:19-ից մինչև 22:23-ն ընկած ժամանակահատվածում, ստացել են 10, 20, 25, 15 վայրկյանանոց զանգեր: Օրինակ, կա Խնջոյան ազգանունով մեկը, որին այդ ժամանակահատվածում 9 անգամ զանգեր են ուղղվել: Ի դեպ, քննիչի առաջադրած բոլոր հարցերին ամբաստանյալները տվել են՝ «չեմ հիշում» կամ «չի տպավորվել, թե ինչ ենք խոսել» պատասխանները, իսկ վերջինս էլ որևէ լրացուցիչ հարցեր չի տվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Ամենադիտված