Սուրենավանի գյուղապետի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է
Իրավունք
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել է ստորագրությամբ բաց թողնելով։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի «Պաշտոնական անփութություն» հատկանիշներով առաջին քրեական գործը գյուղապետի նկատմամբ հարուցվել էր դեռևս 2011-ի դեկտեմբերի 28-ին:
Այնուհետև նրա հանդեպ ավելացել է ևս մեկ մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով՝ «խոշոր չափի յուրացում կամ վատնում՝ պաշտոնական դիրքն օգտագործելով»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում