НТВ–ի հաղորդավար Ալեքսեյ Պիվովարովը հրաժարվել է եթեր դուրս գալ` առանց հանրավաքի մասին լուրեր տալու
Ռուսաստան
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռուսական НТВ հեռուստաընկերության ղեկավարությունը դժգոհ է մնացել լրատվական ծառայության աշխատանքից, երբ այսօր՝ ուղիղ եթեր դուրս գալուց հրաժարվել է հաղորդավար Ալեքսեյ Պիվովարովը՝ պահաջելով, որ եթեր դուրս կգա միայն մի պայմանով, եթե լուսաբանվի ընդդիմության բողոքի ցույցերը։ Սակայն հեռուստաընկերության լրատվական ծառայության պատասխանատուն հերքել է, որ նման միջադեպ է գրանցվել՝ ասելով, որ այժմ Պիվովարովը պատրաստվում է եթեր դուրս գալ։ Ըստ լրատվական ծառայության պատասխանատուի՝ այդ տեղեկությունները ճշմարտությանը չեն համապատասխանում և տարածողները սովորական քաղաքացիներն են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)