Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Հայաստանը մինչեւ 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման. Գագիկ Բեգլարյան

Տնտեսություն

ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության /ԿՏՀ/ Միջազգային համագործակցության հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստը Երևանում տեղի է ունեցել սեպտեմբերի 17-18-ին, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հեռահաղորդակցության միջազգային միության /ՀՄՄ/ գլխավոր քարտուղար Համադան Թուրեն:

Նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղրղզստանի, Կապի տարածաշրջանային համագործակցության Գործադիր կոմիտեի, ինչպես նաև դիտորդ Եվրոպական օպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ կառավարության անունից ողջունել է Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստի մասնակիցներին: «Մեզ համար հաճելի է հանձնաժողովի նիստը Երևանում կազմակերպելու որոշումը, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստան այցելելու համար: ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Կապի տարածաշրջանային համագործակցությանը»,-նշել է նախարարը: Նա ընգծել է, որ տարեցտարի զգալիորեն աճում է Կապի տարածաշրջանային համագործակցության դերը միջազգային ասպարեզում, առաջիկայում նախատեսվում են նաև շատ կարևոր միջոցառումներ, որոնցից են 2012թ. նոյեմբերի 20-29-ը և դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայանալիք Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային վեհաժողովը և Միջազգային էլեկտրակապի Համաշխարհային համագումարը: Այդ տեսանկյունից Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նիստի աշխատանքները' միասնական և արդյունավետ որոշումներ մշակելու հարցում:

Լրագրողների հետ զրույցում Հեռահաղորդակցության միջազգային միության գլխավոր քարտուղար Համադան Թուրեն նշել է, որ համացանցը մեծ զարգացում է ապրում Հայաստանում, որի համար նշանակություն ունի նաեւ երկրի աշխարհագրական դիրքը: Ըստ նրա՝ Հեռահաղորդակցության միջազգային միությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի առաջընթացն այս ոլորտում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ համագործակցության լայն շրջանակներ ենք քննարկել, որոնցից է անալոգային տեխնոլոգիաներից անցումը թվայինին: Նա ընդգծել է, որ ՀՄՄ-ն Հայաստանի հետ համագործակցության շատ մեծ եւ արդյունավետ պատմություն ունի:

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին վստահեցրել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում շարունակելու է համագործակցությունը Հեռահաղորդակցության միջազգային միության հետ: «Համադան Թուրեի հետ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ հայ երիտասարդները մեկնելու են գործուղման'թվայնացման ոլորտում առկա խնդիրները վերացնելու համար: Սա շատ կարեւոր էր ՀՀ տրասնպորտի եւ կապի նախարարության համար, քանի որ Հայաստանը մինչեւ 2015թ. ամբողջությամբ պետք է անցնի թվայնացման»,-նշել է նախարարը:

ԿՏՀ Միջազգային համագործակցության հարցրերով հանձնաժողովի շրջանակներում մասնակից-պետությունների ներկայացուցիչները մշակել և համաձայնեցրել են ԱՊՀ անդամ-պետությունների համար շահավետ միասնական դիրքորոշումներ, որոնք համատեղ ներկայացվում են Հեռահաղորդակցության միջազգային միության շրջանակներում կազմակերպվող համաշխարհային համաժողովների և համագումարների քննարկմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված