Ոչխարի միսն էժանացել է
Տնտեսություն
Սուրբ Խաչի տոնի կապակցությամբ Հայաստանում արձանագրվել է ոչխարի մսի գնի նվազում՝ 1կգ. ոչխարի մսի գինը 4,000 ՀՀ դրամից նվազել է ՝ տատանվելով 2,200-2,500 դրամի շրջանակներում:
«Գառի գնի նվազեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պարսիկները Հայաստանից քիչ քանակությամբ ոչխար են տանում»,- ասում են մսի վաճառողները:
Ոչխարաբույծների հիմնական խնդիրը կենդանիներին կերով ապահովելն ու մսի իրացումն է: Նրանք նշել են, որ իրենց վիճակը նախկինում ավելի լավ էր, երբ մեծ քանակությամբ ոչխար էին արտահանում:
Ոչխարի բուծմամբ զբաղվողները կանգնած են ևս մի լուրջ խնդրի առաջ. որքան հնարավոր է շուտ պետք է կարողանան վաճառել ոչխարները, քանի դեռ չեն նիհարել՝ արոտավայրերից բերելուց հետո:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում