Հայկական իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան արգելվել է
Տնտեսություն
Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության և հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 27-ից:
«Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ իսլանդական սառեցված սկումբրիա և Հայաստանից ներմուծվող իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ: Այս ընկերությունները նախկինում նույնպես հայտնվել են Ռուսաստան ներմուծվող ընկերություններին ներկայացված պահանջները խախտողների «սև ցուցակում»:
«Ռոսսելխոզնադզորը» նաև խիստ հսկողության տակ է առել Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից և Իսպանիայից ներմուծվող մի շարք մսային և ձկնային արտադրանքների նկատմաբ՝ «աղիքային ցուպիկների խմբի բակտերիաների առաջնային հայտնաբերման կապակցությամբ»:
Խիստ հսկողություն է սահմանվել նաև Լիտվայից ներմուծվող կաթնամթերքի նկատմամբ՝ կաթնաշոռի պարունակության մեջ խմորիչներ հայտնաբերելու կապակցությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում