Տեղի ունեցավ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը
Իրավունք
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցի գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ։
Սուրենյանցը մեղադրվում է խարդախության մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մաս): Ըստ քրեական գործի նյութերի՝ նա ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է վերջինիս 508 հազար ՀՀ դրամին: Տուժողը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Է: Սուրեն Սուրենյանցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստը մեղադրողի դատարան չներկայանալու պատճառով հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կլինի հոկտեմբերի 2-ին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում