Վարդան Օսկանյանի ներկայացուցիչը դիմել է Վճռաբեկ դատարան
Իրավունք
ՀՀ նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և Վերաքննիչ դատարանների որոշումների: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ հիշյալ դատարանների որոշումներով մերժվել էին Տ.Աթանեսյանի դիմումները փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը վերացնելու մասին: Ըստ փաստաբանի` այդ որոշմամբ խախտվել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ, հիշյալ գործով վկա Վարդան Օսկանյանի իրավունքները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում