Թինա Կանդելակին միացել է «Болотная» հրապարակի ցուցարարներին
Ռուսաստան
Ինչպես հաղորդում է ռուսական «Вести»-ն՝ Մոսկվայում անցկացվող բողոքի ցույցերին միացել է հայտնի հեռուստաաստղ Թինա Կանդելակին։
Կանդելակին ՌԴ նախագահին առընթեր հանրային պալատի ներքին գործերի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի անդամ է։ Ցուցարարներին են միացել նաև ՌԴ հանրային պալատի ներակայացուցիչներ Օլգա Կոստինը և Վիկտոր Բիրյուկովը։ Նրանք ցուցարարներին կոչ են արել շարժվել «Болотная» հրապարակ, որտեղ ընդդիմությունն այսօր ժամը 14։00–ից մինչև 18։00-ն որոշել են բազմահազարանոց բողոքի ցույց անցկացնել՝ Պետդումայի ընտրությունները կեղծելու համար։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ այսօր Ռուսաստանի տարբեր շրջաններում անցկացվում են բազմահազարանոց բողոքի ցույցեր։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու