«Единая Россия»–ն պատրաստ է «լսել» ընդդիմությանը
Ռուսաստան
«Болотная» հրապարակում հավաքված ցուցարարների դիրքորոշումը պետք է ընդունելի լինի պետության և հասարակության կողմից։ Այս մասին նշված է «Единая Россия» կուսակցության տարածած հաղորդագրությունում։
«Անխոս՝ մարդիկ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու՝ ընտրությունների արդյունքների դեմ։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ու պետք է լսել և՛ ԶԼՄ-ների, և՛ հասարակության, և՛ պետական բարձրագույն մարմինների կարծիքը», - «Единая Россия»–ի մամլո խոսնակի տեղակալ Անդրեյ Իսաևի խոսքերը մեջբերում է «Ռիա Նովոստի» լրատվական ծառայությունը։
«Եթե մարդիկ պարզապես ցանկանում են հայտնել իրենց անվստահությունը, թո՛ղ հայտնեն, բայց թո՛ղ «խաղաքարտ» չդառնան ուրիշի ձեռքում, ովքեր ցանկանում են ապակայունացնել Ռուսաստանը. մի՛ տրվեք սադրանքներին», – ասել է Իսաևը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)