Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Ավարտվեց ԵՄ հովանավորությամբ իրականացված Թվինինգ ծրագիրը

Տնտեսություն

Սեպտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ամփոփիչ համաժողով՝ նվիրված ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտի հետ համատեղ և ԵՄ հովանավորությամբ իրականացված «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի ավարտին:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ, ՀՀ կողմից ծրագրի ղեկավար Կարինե Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ,գործառնական բաժինների ղեկավար Ժան-Կրիստոֆ Գայրանը, Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչ, ԵՄ կողմից ծրագրի ղեկավար Ռեյո Լինդը:

Միջոցառմանը մասնակցում էին միջազգային փորձագետներ, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ:

Ծրագրի համակարգող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն իր ելույթում շնորհավորեց բոլորին ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, Ֆինլանդիայի «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտին և ծրագրի փորձագետներին արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ երկու տարվա ընթացքում համատեղ ջանքերով հաջողվեց հասնել լուրջ արդյունքների՝ դրական փոփոխություններ արձանագրելով Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծման և դրանց ազդեցությունների գնահատման գործընթացում:

- Այս ծրագիրն, ըստ էության, ուղղված էր Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծման և դրանց ազդեցության գնահատման կարողությունների և հմտությունների զարգացմանը, փորձառության ձեռքբերմանը, կարգավորման ենթակա հիմնախնդիրենրը բացահայտելու ու դրանց հնարավոր լուծումների այլընտրանքները գտնելու և լավագույն տարբերակն ընտրելու ունակությունների կատարելագործմանը, ինչը, կարծում եմ, որոշ չափով հաջողվեց շնորհիվ ծրագրի իրականացման ընթացքում պարբերաբար Հայաստան ժամանած փորձագետների, որոնք իրենց գիտելիքն ու փորձը փոխանցեցին Հայաստանի գործընկերներին, նաև աջակցեցին «Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգի» և իրավական ակտերի ազդեցության գնահատման ձեռնարկի մշակմանը, - հավելեց Կարինե Մինասյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ժան-Կրիստոֆ Գայրանը նույնպես հայտնեց իր երախտագիտությունը Հայաստանում կարգավորիչ դաշտը բարելավելու ուղղությամբ իրականացված ջանքերի համար:

Համաժողովի ընթացքում Հայաստանի և միջազգային փորձագետները ներկայացրեցին «Կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել» Թվինինգ ծրագրի շրջանակներում մշակված իրավական ակտերի ազդեցության գնահատման ձեռնարկը, որով սահմանվում են իրավական ակտերի կիրարկումից առաջացող հետևանքների գնահատման համար նախատեսված ստուգաթերթերը և գնահատման ընդհանուր մեթոդական ցուցումները: Մասնակիցները շահագրգիռ քննարկում ծավալեցին Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման գործող համակարգի հիմնախնդիրների և ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման աշխատանքների արդյունավետության բարձրացման հնարավորությունների շուրջ: Համաժողովի քննարկման առարկա դարձան նաև «ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգից» բխող միջոցառումների ընթացքը և ծրագրի ավարտից հետո այդ միջոցառումների շարունակականության ապահովման հնարավորությունները, որոնք պետք է իրականացվեն կարողություններ և հմտություններ ձեռք բերած քաղաքացիական ծառայողների անմիջական մասնակցությամբ:

Համաժողովի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանն իր ամփոփիչ խոսքում հավաստիացրեց, որ այսուհետ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:

Լրացուցիչ տեղեկատվություն.

Նորմատիվ իրավական ակտերի կարգավորման ազդեցության գնահատման համակարգը՝ բիզնեսի վարման համար բարելավված իրավական դաշտի ապահովման միջոց «Աջակցություն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում /Ստանդարտ ծախսերի մոդել» ԵՄ Թվինինգ ծրագիրը մեկնարկեց 2010թ. փետրվարին: Ծրագիրն ուղղված էր նորմատիվ իրավական ատկերի կիրարկման արդյունքում ազդեցության գնահատմանը, գործարարության համար վարչարարական բեռի հաշվարկմանը և դրա նվազեցմանը: Հայաստանում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման իրավական հիմքը դրվել է դեռևս 2008 թվականին, երբ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարվեցին և սահմանվեց իրավական ակտերի նախագծերի ազդեցության գնահատման աշխատանքների իրականացման պարտադիր պահանջը: Այս դրույթը փաստացի իրավական ուժ է ստացել 2011 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածով սահմանված ժամկետի: Սրանով էլ, ըստ էության, պայմանավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջին Թվինինգ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:

Թվինինգ ծրագրի իրականացման 2 տարվա ընթացքում կատարվել է հետևյալ աշխատանքը.

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գործարար միջավայրի բարելավման և Առևտրի և շուկաների կարգավորման վարչությունները վերլուծել և ազդեցության գնահատական են տվել շուրջ 580 օրենքների և ՀՀ կառավարութան գործողությունների տարեկան ծրագրում ներառված որոշումների նախագծերի:

Իրականացվել է պետական մարմիններին տեղեկատվություն ներկայացնելու պահանջի վարչարարական բեռի հաշվարկման պիլոտային հետազոտություն՝ տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար:

Հայաստան ժամանած կարճաժամկետ փորձագետներն իրենց գիտելիքներն ու փորձառությունն են փոխանցել Հայաստանում իրենց գործընկերներին՝ աջակցելով «ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգի» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի նիստի N 51 արձանագրային որոշում) և իրավական ակտերի ազդեցության գնահատման ձեռնարկի մշակմանը:

Կարողությունների զարգմացման և փորձի փոխանակման նպատակով կազմակերպվել է Հայաստանի քաղաքացիական ծառայողների ոսուցողական այցը ծրագրի իրականացման տեխնիկական աջակցություն ցուցաբերող Ֆինլանդիայի Հանրապետություն և Էստոնիա:

Մշակվել և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացվել կարգավորման ազդեցության գնահատման վերապատրաստումների ծրագիրը, որով, սկսած 2013թ.-ից, կվերապատրաստվեն նորմատիվ իրավական ատկերի մշակման և ազդեցության գնահատման աշխատանքներում ներգրավված մասնագետները:

Նորմատիվ իրավական ակտերի նախագծման ժամանակ դրանց կիրարկման արդյունքում հնարավոր տնտեսական, սոցիալական, մրցակցության, բնապահպանական, բյուջետային, առողջապահական և հակակոռուպցիոն բնագավառներում ազդեցության գնահատման, ինչպես նաև վարչարարական բեռի հաշվարկման գործիքաշարի կիրառման շրջանակների ընդլայնումը և խորացումը կօգնի ավելի թափանցիկ դարձնել վարչարարական կանոնակարգերը և ունենալ կիրառելի օրենքներ' ներդրողների համար որոշակիորեն բարձրացնելով Հայաստանի գրավչությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված