Պաշտպանի աշխատակազմն աջակցում է ՏԻՄ ընտրություններին
Իրավունք
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային գրասենյակի աշխատակիցները նախօրեին հանդիպում ունեցան Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ ժամանած ուսանողների հետ:
Հանդիպման ընթացքում գրասենյակի աշխատակիցները ուսանողներին ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, գործունեության շրջանակը: Այնուհետև ուսանողներին տեղեկացրին, թե Պաշտպանի գրասենյակը ինչպիսի մասնակցություն է ունենալու 2012թ ՏԻՄ ընտրություններին:
Մարզային գրասենյակի իրավաբան Հայկ Խաչատրյանը ուսանողներին հայտնեց, որ Պաշտպանի աշխատակազմը բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու է սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների խաղաղ ընթացքին: Այդ գործում իր կարևոր մասնաբաժինն է ունենալու Պաշտպանի Գեղարքունիքի մարզային գրասենյակը, որը պատրաստ է արագ կերպով արձագանքել 116 թեժ գծին, ինչպես նաև (0264) 30116 մարզային գրասենյակի հեռախոսահամարին եկած յուրաքանչյուր ահազանգին և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն:
Հանդիպման ավարտին ուսանողներին բաժանվեցին ընտրությունների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում