Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերին Ներդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարություն Թրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմ Տոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետ Եվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցով Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Գեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ 

Միայն 2012-ի ընթացքում Այվազյանը ստացել է 6 ծանուցում. նախկին նախարարը ստո՞ւմ է

Իրավունք

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով նոր բացահայտումներ է կատարել Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի նկատմամբ 37.5 մլն ԱՄՆ դոլարի պահանջ է ներկայացվում: Ըստ հայտարարության՝ վերջին օրերին Այվազյանի կատարած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը՝ հատկապես այն մասով, որ վերջինս չի ստացել ոչ մի ծանուցագիր վերոհիշյալ դատական գործից։

«Վերջին օրերին Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներով (մասնավորապես, Հայելի ակումբ՝ մամլո ասուլիս, Արմնյուս՝ “Բանաձև” հաղորդաշար, Կենտրոն հեռուստաընկերություն՝ «Ուրվագիծ» հաղորդաշար, և այլն) Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը (“Այվազյան”) հնչեցրել է բազմաթիվ հայտարարություններ։ Մասնավորապես, և ներառյալ, Այվազյանը պնդել է, թե իբր Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի (“Դատարան”) կողմից իր դեմ կայացրած որոշումը վերաբերում է իր՝ որպես ՀՀ Նախարարի կողմից իրականացրած, օրենքով սահմանված գործողությունների դեմ, քանզի նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության՝ Հանքավանի հանքավայրի նկատմամբ ունեցած հանքային իրավունքները Ընկերության կողմից իբր «պարտավորությունները չկատարելու» հիմքով, և որ Դատարանն իբր կայացրել է որոշումը 2008թ-ին, սակայն Կատարողական Թերթն, իբր, տրվել է 2012թ-ի սեպտեմբերին, ինչն, իբր կապված է նախընտրական գործընթացների, Այվազյանի՝ բնապահպանությանն ուղղված օրինաստեղծ գործառույթների հետ, և թե իբր որոշումն ունի քաղաքական ենթատեքստ։

Այվազյանը նաև հայտարարել է, թե իբր չի ծանուցվել դատական գործընթացների վերաբերյալ, և Դատարանի որոշման մասին իմացել է համացանցից, և պնդել է այլոց (ներառյալ լրագորղների) շահագրգռվածությունը Դատարանի որոշման հետ կապված։ Այվազյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հայտնի փաստերին, ինչպես նաև ամբողջովին անհիմն են, և ուստի, Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն (“Ընկերություն”) ստիպված է բացահայտել հետևյալը.

1. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է 2003թ-ին ՍՀԱ ՍՊԸ (“ՍՀԱ”) Բաժնեմասի Գնման Պայմանագրի (“Պայմանագիր”) դրույթների համաձայն։ ՍՀԱ-ն հանդիսացել է Հանքավանի հանքավայրի լիցենզառուն։
Պայմանագով սահմանվել է, որ Պայմանագրի նկատմամբ պետք է կիրառվի Նյու Յորքի օրենքը, և որ Պայմանագիրն ընդատյա է Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանին (“Պայմանագրային Ընդատություն”)։

2. Դատարանը Այվազյանի նկատմամբ Վճիռը կայացրել է Այվազյանի անձնական ունակությամբ (ոչ որպես նախարարի, այլ Այվազյան անձի նկատմամբ), կիրառելի օրենքով Այվազյանին ճանաչելով որպես ՍՀԱ-ի բաժնետերերին ուղորդող, նրանց որոշումները ղեկավարող ծպտյալ բաժնետեր (պրինցիպալ)։

Վճիռը կայացվել է 2012թ-ի հուլիսի 10-ին, ուժի մեջ է մտել 2012թ-ի օգոստոսին, իսկ Վճռի հիման վրա Կատարողական Թերթը տրվել է 2012թ-ի սեպտեմբերի 6-ին։

3. Ընկերությունը, շարունակաբար, Այվազյանին պատշաճ կերպով ծանուցել է դատական բոլոր փաստաթղթերի, ներառյալ Դատարանում ընթացող դատական գործընթացի, հայցի, գործով ապացույցների, Դատարան ներկայանալու պահանջների, ինչպես նաև Վճիռի վերաբերյալ։ Ընկերությունը Այվազյանին ծանուցումներն ուղարկել է գրանցված փոստային առաքումներով՝ 2012թ-ի հունվարի 25-ին, փետրվարի 28-ին, մարտի 14-ին, ապրիլի 27-ին, հունիսի 7-ին և օգոստոսի 15-ին, Այվազյանի՝ Երևան, Ալեք Մանուկյան 10, բն. 16, և Չարենցավան, 6րդ թաղամաս, 22 շենք, բն. 13 հասցեներով, և ստացել է նշված հասցեներում ծանուցումների ստացումը հաստատող անդորրագրերը։ Դատական գործով միայն 2012թ-ի ընթացքում Այվազյանը ստացել է 6 (վեց) ծանուցում։

4. ՍՀԱ-ի բաժնեմասը Ընկերության կողմից ձեռք բերելու ժամանակ ՍՀԱ-ի՝ Հանքավանի հանքավայրում ուսումնասիրության աշխատանքների կատարման պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է ընդամենը 500,000 ՀՀ դրամ։ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելուց հետո աշխատանքների գումարը Ընկերության կողմից բարձրացվել է մինչև $50,000 ԱՄՆ դոլար։ Այս պարտավորությունների պարագայում Ընկերության կողմից Հանքավանի հանքավայրում կատարված ուսումնասիրության աշխատանքների ընդհանում գումարը կազմել է $2,847,755.50 ԱՄՆ դոլար (երկու միլիոն ութ հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր հիսունհինգ դոլար և հիսուն ցենտ), այսինքն՝ 50 անգամ ավել քան պահանջվել է պարտավորությամբ։

5. Ուսումնասիրության աշխատանքների արդյունքների հաշվետվությունները (բազմաթիվ հատորներ տեքստով և քարտեզներով) ուղարկվել են Բնապահպանության Նախարարությանը՝ Այվազյանի նախարար լինելու ժամանակ, իսկ հազարավոր նմուշները՝ կրկնօրինակներով, պահվում են Ընկերության պահեստներում մինչ օրս։ Այս պայմաններում, ՍՀԱ-ի լիցենզիան դադարեցվել է, այնուհետև այն փոխանցվել է Այվազյանի վերահսկողության տակ գտնվող այլ ընկերության, այնուհետև վաճառվել երրորդ ընկերության։

Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանում դատական գործընթացի բոլոր փաստաթղթերը հանրորեն մատչելի են, իսկ Վճիռը՝ հրապարակային։

Վերոնշյալը հաստատող փաստաթղթերը կցվում են։

Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան
Ամենադիտված