ՌԴ Պետդումայում` մեկ հայ
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայում ներկայացված կլինի միայն մեկ հայ պատգամավոր.
Դեկտեմբերի 4-ին կայացած ընտրությունների արդյունքում ՌԴ Պետդումայում տեղ կգտնի միայն մեկ հայ ներկայացուցիչ` Հովհաննես Արմենակի Օհանյանը:
Վերջինս Պետդումա էր ընտրվել «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության ընտրացուցակներով: Ընդհանուր առմամբ, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն ստացել է 64 պատգամավորական մանդատ:
Իշխող «Եդինայա Ռոսիա» («Միացյալ Ռուսաստան») կուսակցության խորհրդարանական ցուցակներում հայեր չկան:
Նշենք, որ Օհանյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)