Ալեքսեյ Կուդրին. Չուռովին պետք է աշխատանքից ազատել ընտրությունների արդյունքները կեղծելու համար
Ռուսաստան
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հանդես է եկել ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլաիմիր Չուռովին աշխատանքից ազատելու պահանջով` ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Կուդրինը նշել է, որ ինքը դեկտեմբերի 4–ին տեղի ունեցած պետդումայի ընտրություններին մասնակցել է այն պատճառով, որ իր քվեարթերթիկը չօգտագործվի ընտրակեղծիք կատարելու համար և ավելացրել, որ ինքը չի քվեարկել իշխող «Единая Россия» կուսակցության օգտին։
Նախկին ֆինանսների նախարարը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ռուսաստանում մոտ ապագայում կստեղծվի լիբերալ արժեքների վրա նոր կուսակցություն, որտեղ կընդգրկվեն բիզնեսի մեջ փորձառու մարդիկ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)