Հայազգի ֆուտբոլիստը հանդես կգա թուրքական «Ֆեներբախչեում»
Սպորտ
MLS-ում հանդես եկող ամերիկյան «Լոս Անջելեսի» ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ֆեներբահչեում» բուժզննում անցնելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը ստացել է 9 համարի մարզաշապիկը: Տրանսֆերի մանրամասները չեն ներկայացվում:
Դիեգո Ռոսի Մարաշլյանը նախորդ մրցաշրջանում ճանաչվել էր MLS-ի՝ 2020թ. լավագույն երիտասարդ խաղացող, ինչպես նաև արժանացել էր «Ոսկե խաղակոշիկ» (Golden Boot) մրցանակին, որը շնորհվում է տարվա լավագույն ռմբարկուին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Մարաշլյանն առաջին անգամ հրավիրվել էր նաև Ուրուգվայի ազգային հավաքական: «Լոս Անջելեսի» կազմում նա անցկացրել է 104 հանդիպում, դարձել 48 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ ոչ վաղ անցյալում Դիեգո Ռոսի Մարաշլյանին հրավիրել էին Հայաստանի ազգային հավաքական, սակայն նա մերժել էր առաջարկը:
«Առաջարկ ստացել եմ, բայց քանի որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ զգում, քան հայ: Ես միշտ երազել եմ բաց կապույտ շապիկ հագնել: Երախտապարտ եմ , որ նրանք ցանկանում էին ինձ Հայաստանի հավաքական տանել, բայց ես արդեն խոսել եմ նրանց հետ և հասկացրել, որ իմ ցանկությունն է խաղալ Ուրուգվայի հավաքականում»,- ասել էր նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում