Հղի Էշլի Գրեմը ներկայացել է ամբողջովին մերկ և ցնցել հետևորդներին (լուսանկար)
ԱյլPlus-size մոդել Էշլի Գրեմը շարունակում է իր անկեղծ լուսանկարներով ցնցել հետևորդներին: Այս անգամ 33-ամյա հղի մոդելը Ինստագրամի իր էջում կիսվել է կադրով, որում պատկերված է ամբողջովին մերկ:
«Օ, ոչ, նա կրկին մերկ է» - նկարի մեկնաբանություններում կատակել է մոդելը, ով ամուսնու և որդու հետ արձակուրդում է:
Նշենք, որ Էշլին արդեն երկար տարիներ ամուսնացած է տեսաօպերատոր և լուսանկարիչ Ջասթին Էրվինի հետ: Նրանք ծանոթացել են 2009 թվականին, իսկ ամուսնացել են 2010-ին: Տասը տարի անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Իսահակը, և այժմ զույգը սպասում է երկրորդ երեխային: