Ճապոնացի արքայադուստրը հարսանիքի պատճառով հրաժարվել է 1.3 միլիոն դոլարից
ԱյլՃապոնիայի կայսր Նարուհիտոյի զարմուհին՝ արքայադուստր Մակոն, որոշել է չպահպանել հարսանեկան ավանդույթը: Հարսանիքի նախօրեին նա հրաժարվել է 1,3 միլիոն դոլարից: Այս մասին գրում է Focus-ը:
Այս գումարը Ճապոնիայի կառավարությունը վճարում է թագավորական ընտանիքի կանանց, ովքեր հարսանիքի պատճառով կորցնում են իրենց թագավորական կարգավիճակը:
Մակոն ամուսնանում է հասարակ տղայի հետ, հետևաբար նրան փող չի տրվում:
Լրատվամիջոցները գրում են նաեւ, որ զույգը կազմակերպելու է համեստ հարսանեկան խնջույք եւ տեղափոխվելու է ԱՄՆ:
Այնտեղ Կոմուրոյի փեսացուն կաշխատի Նյու Յորքի իրավաբանական գրասենյակում:
Նշվում է նաև, որ Մակոն կլինի առաջին ժամանակակից արքայադուստրը և կհրաժարվի սինտոիստական հարսանեկան արարողությունից:
Պարբերականի հաղորդմամբ` Մակոյի եւ Կեյի ամուսնության մասին պաշտոնապես հայտարարվել է չորս տարի առաջ, բայց նրանք բազմիցս հետաձգել են հենց հարսանիքը: