Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում կալանքի տակ գտնվող ադրբեջանցի զինծառայողին
ԱդրբեջանԼեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Այս մասին տեղեկացավ Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքից: Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։
«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի Բաբաևը մուտք էր գործել Մարտակերտի տներից մեկը: Տանն այդ պահին երկու դեռահաս եղբայրներն են եղել: Բաբաևը նրանց սպառնացել է, ուտելիք ու ծխախոտ պահանջել: Երեխաներից մեկը դուրս է եկել՝ խանութ գնալու պատրվակով, ապա ոստիկանություն կանչել: Բաբաևը կալանավորվել է: