«ՈՒԱԶ»-ը գլորվելով հայտնվել է ձորում, տուժածներից 1-ը հիվանդանոցում մահացել է
Արտակարգ Պատահար
ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով Վայոց Ձորում վթարի հետևանքով հարուցվել է քրեական գործ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը