Ռուս միլիարդատերը կպայքարի նախագահի պաշտոնի համար
Ռուսաստան
Ռուս գործարար՝ «ОНЭКСИМ» ընկերության սեփականատեր Միխայիլ Պրոխորովը, այսօր լրատվամիջոցներին հայտնել է, որ 2012թ–ի ՌԴ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու։
«Ես որոշում եմ կայացրել և, թերևս, իմ կյանքի ամենակարևոր որոշումը։ Ես գնում եմ նախագահական ընտրությունների», - ասել է Պրոխորովը մամլո ասուլիսի ժամանակ։
Ռուս միլիարդատերը հայտնել էր, որ «Правого дела» կուսակցությունից մասնակցելու էր ՌԴ պետդումայի ընտրություններին, սակայն կուսակցության ղեկավար կազմում սեպտեմբերին տեղի ունեցած սկանդալից հետո կուսակցության գերագույն մարմինը Պրոխորովին հեռացրել էր կուսակցության նախագահի պաշտոնից։
Հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)