Վահե Ավետյանի գործով դատավարությունը կրկին հետաձգվեց
Իրավունք
Այսօր սկսվեց Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը։ Դատական նիստին մեղադրվող կողմից նոր փաստաբան էր ներգրավվել, ով չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Փաստաբանը չկարողացավ հայտնել իր դիրքորոշումը, ինչի պատճառով էլ դատական նիստը կրկին հետաձգվեց։
Ինչպես դատարանից հաղորդում է Լուրեր.com-ի լրագրողը, դատական նիստի սկզբում քաղաքացիական հագուստով անձը լրագրողներին և քաղաքացիներին ասել է, թե դատական դահլիճում ով որտեղ պետք է նստի։ Փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմանը, որ քաղաքացիական հագուստով անձը ներկայանա, արձագանք չի եղել, անձը չի ներկայացել։ Դատարանի դահլիճում ոստիկանների աշխատանքը վերահսկող անձը նույնպես հրաժարվել է ներկայանալ։
Նշենք նաև, որ մեղադրող կողմի փաստաբանները հանդես են եկել հայտարարությամբ, որ լրագրողների ազատ գործունեության համար դատարանն իրականացնի պատշաճ միջոցառումներ։
Փաստաբանները նշել են, որ Վահեի իրավահաջորդը չի ցանկանում առայժմ ներկա գտնվել դատական նիստերին, իսկ դատախազը, մեղադրող կողմը և պաշտպանվող կողմի փաստաբանները նշել են, որ հաջորդ դատական նիստից անհրաժեշտ կլինի նրանց մասնակցությունը։
Հիշեցնենք, որ դատավարությունը նշանակվել է հուլիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում Հայրապետյանի թիկնազորի կողմից խոշտանգումների ենթարկված և հուլիսի 29-ի մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործով։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում