«Золотой Рог» կամուրջն այրվում է (Տեսանյոութ)
Ռուսաստան
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` այս գիշեր Վլադիվոստոկի «Золотой Рог» կոչվող կամուրջում բռնկված հրդեհը դեռևս շարունակվում է այրվել:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրշեջներին դեռևս չի հաջողվել մարել կրակը: Տարածքում աշխատում են տաս հրշեջ մարտական հաշվարկ: Հրդեհը զբաղեցնում է 500 քմ տարածք:
Լրացուցիչ ուղարկվել են ևս տաս հրշեջ մարտական հաշվարկ և այժմ հրդեհի վայրում աշխատում են 20 հրշեջ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
«Հրդեհի մոտակայքում գտնվող մասնավոր օբյեկտները փակվել են և շրջակա տարածքը համարվում է հրդեհավտանգ գոտի», - այս մասին Ռիա Նովոստի լրատվականին հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից: (Տեսանյութ)


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)