«Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի քր. գործով դատական առաջին նիստը հետաձգվել է
Իրավունք
Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատական նիստը, ով հուլիսի 1-ի գիշերը փորձ էր կատարել պայթեցնել «Հարսնաքար» ռեստորանային համալիրը։
Գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 4-ը։ Մեղադրող դատախազը պահանջեց Վարդան Սամվելյանին դատապարտել վեց ամսվա ազատազրկման և գանձել 200.000 դրամ տուգանք։
Վարդան Սամվելյանն իրեն մեղավոր է ճանաչել. դատավարությունն ընթանում է արագացված ընթացակարգով։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը ժամը 02.15–ի սահմաններում, ՊՆ բարձրաստիճան զինվորական Վարդան Սամվելյանը զինամթերքով լցված ճամպրուկով մուտք էր գործել «Հարսնաքար» ռեստորան և սպառնացել պայթեցնել այն:
Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։ Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը' նույն հոդվածի 4-րդ կետը' ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում