Ինչքա՞ն վնաս է տվել «Արմավիա»-ն ՀՀ պետբյուջեին
Իրավունք
Դեռևս 2009–ին կառավարության նիստի ժամանակ քննարկման էր ներկայցվել «ՀՀ օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի գանձման կարգի մասին» որոշման նախագիծը: ԱԺ-ն էլ իր հերթին ընդունել էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 29-ից։ Համաձայն այդ փոփոխության՝փոխվել է օդի տուրքի վճարման ընթացակարգը՝ 10.000 դրամ պետտուրքը ներառելով ավիատոմսի արժեքի մեջ:
Լուրեր.com–ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Արմավիա» ավիաընկերությունը 10.000 դրամ պետտուրքը չի վճարել ավելի քան 2 տարի։։
Նշենք, որ ոչ կանոնավոր ավիափոխադրումներ կատարողների պարագայում պետական տուրքի գանձումը պետք է ապահովի օդանավակայանը շահագործող կազմակերպությունը, տվյալ դեպքում՝ «Արմավիան»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում