ՊԵԿ–ն ուսումնասիրում է Պաշտպանի աշխատակազմի կողմից ուղարկված փաստաթղթերը
Իրավունք
Արման Սերոբյանն իր անձնական մեքենան առանց մաքսատուրքի վճարման (Մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված արտոնություն) ձևակերպելու համար դիմել էր Պետական եկամուտների կոմիտե, սակայն նրան չեն թույլատրել ավտոմեքենայի մաքսային ձևակերպումների կատարումը, քանի որ տվյալ ավտոմեքենան ԱՄՆ-ում հաշվառումից չի հանվել:
Խնդրի լուծման նպատակով Արման Սերոբյանը դիմում էր ներկայացրել Պաշտպանին: Պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանը գրություն է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ միաժամանակ ուղարկելով ավտոմեքենայի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքի գրանցման վկայականը, ինչպես նաև ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի ոստիկանության վարչության ղեկավարի պարզաբանումն այն մասին, որ Քալիֆորնիայի ավտոմեքենաների վարչության կողմից վերոնշյալ ավտոմեքենան չի կարող հաշվառումից հանվել, քանի որ տվյալ վարչությունում նման իրավակիրառ պրակտիկա գոյություն չունի:
Եկամուտների կոմիտեն այս պահին ուսումնասիրում է Պաշտպանի աշխատակազմի կողմից ուղարկված փաստաթղթերը և վերջնական որոշման մասին կտեղեկացնի ավելի ուշ: Դիմողի անուն-ազգանունը փոխված է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում