Փոքրիկի համար «բացվել են» մանկապարտեզի դռները՝ մի քանի զանգերից հետո միայն
Իրավունք
«Մանկապարտեզում ազատ տեղեր չկան». այսպես էր պատասխանել Լուսինե Կիրակոսյանին Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տնօրինությունը՝ թույլ չտալով նույնիսկ հերթագրվելու համար ներկայացնել համապատասխան գրավոր դիմումը:
Բայց այլ երեխաների առջև մանկապարտեզի դռները լայն բացվում էին: Փաստորեն տնօրենը երեխաներին մանկապարտեզ ընդունելիս հաշվի չէր առնում երեխաների՝ շուրջ 2 տարի հերթացուցակում ընդգրկված լինելը:
Պաշտպանին ուղղված իր դիմումով Լուսինեն խնդրում էր հետամուտ լինել իր խնդրի լուծմանը, քանի որ Արմավիրի քաղաքապետարանից դրական լուծում այլևս չէր ակնկալում:
Արմավիրի քաղաքապետարան ուղղված մի քանի գրություններից, զանգերից և պատասխաններից հետո, այսօր արդեն Լուսինե Կիրակոսյանը Պաշտպանի գրասենյակ էր եկել շնորհակալություն հայտնելու, քանի որ Պաշտպանի միջամտությամբ այդքան անհնարին խնդիրը լուծվել էր և Լուսինեի տղան այժմ հաճախում է Արմավիրի թիվ 4 մանկապարտեզ: Դիմողի անուն-ազգանունը փոխված է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում